10:35 26 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP581.09
  • EUR526.40
  • RUB7.25
ՆԻկոլ Փաշինյանը ավտոմաքսատանը

Դրոշի հետ կապված միջադեպից հետո ՊԵԿ աշխատակիցն ու վարչության պետն ազատվել են աշխատանքից

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
20010

Կատարվածի հիմնական պատասխանատուն Դավիթ Անանյանն է, բայց ՊԵԿ նախագահը վստահեցնում է` դիմում չի գրելու։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետի այցից ու հայաստանյան դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ նրա նկատողությունից հետո աշխատանքից ազատվել է ոչ միայն մաքսատան տվյալ աշխատակիցը, այլև տվյալ վարչության պետը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` հավելելով, որ նրանք աշխատանքից ազատման դիմում են գրել, ինքն էլ մակագրել է։

«Դա այդ մարդկանց ընտրությունն է։ Ո՛չ ես, ո՛չ պարոն վարչապետն իրավունք չունենք մարդուն ազատել կամ չազատել»,– ասաց Անանյանը։

Այդուհանդերձ, ՊԵԿ նախագահն ընդունեց, որ իր ղեկավարած կառույցում տեղի ունեցած ցանկացած միջադեպի համար պատասխանատվություն կրում է ինքը։ Բայց, չնայած դրան, դիմում գրելու մտադրություն չունի։

«Եթե ուզում եք, որ ես դիմում գրեմ, հեռանամ, դա կլինի փախուստ այն ահռելի պատասխանատվությունից, որ ես վերցրել եմ ինձ վրա։ Հետևաբար, եկեք պայմանավորվենք ես դիմում չեմ գրելու»,– ասաց Անանյանը լրագրողներին։

ՊԵկ նախագահը նաև հանդիմանեց լրագրողներին, թե ապրիլի 9-ի առավոտյան 9։10-13։ 00 վարչապետը եղել է մաքսային ծառայությունում, այցելել տարբեր ենթակա կառույցներ, ծանոթացել աշխատանքին, բայց մամուլը կենտրոնացել է միայն այդ «մի փոքր էպիզոդի վրա»

«Այն, ինչ վարչապետը տեսավ, իր դուրը չեկավ,և որոշակի մտքեր արտահայտեց և կոչ կամ հորդոր արեց։ Կոչին և հորդորներին մեր աշխատակիցը պատասխանել է դիմում գրելով»,– ասաց Անանյանը` հորդորելով դրանում սենսացիա չփնտրել։

ՊԵԿ նախագահը նաև հայտնեց, որ աշխատանքից հեռացված աշխատակիցը Հայկ Միրզոյանն է։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 14-ին Նորագավիթի ավտոմաքսատանը շրջայցի ընթացքում տեսել էր, որ անկյունում դրված է Հայաստանի դրոշը` կեղտոտ վիճակում, և բարկացած կարգադրել էր բոլորին ազատել աշխատանքից։

Ըստ թեմայի

Ֆեյքերի դեմ պետք է պայքարել, բայց ավելի լավ է առանց ԱԱԾ–ի
Փաշինյանի զանգն արագացրե՞ց գործընթացը. պետհամարանիշներն արդեն տպագրվում են
«Էս ի՞նչ պատմություն ա». Փաշինյանը զանգեց Օսիպյանին
Նիկոլ Փաշինյանը կարգադրեց բոլորին ազատել աշխատանքից
Վարչապետի զայրույթը, ՊԵԿ-ն ու «Առինջ մոլը». եթե՝ «գնա, դիմում գրի», ապա ի՞նչն է փոխվել
թեգերը:
Դավիթ Անանյան, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Հայաստան

Գլխավոր թեմաներ