08:08 17 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.40
  • GBP605.13
  • EUR539.06
  • RUB7.43
Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (246)
159 0 0

Գործը հանձնվել է դատարանի գրասենյակին, այն պետք է վերամակագրվի այլ դատավորի։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը, որը պետք է քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը, ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը։

«Վարդան Գրիգորյանը Քոչարյանի, ինչպես նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործերով ինքնաբացարկ է հայտնել։ Գործը հանձնվել է դատարանի գրասենյակին և այն պետք է վերամակագրվի այլ դատավորի»,–ասաց Խաչատրյանը։

Նա ասաց նաև, որ այլ մանրամասներ հայտնել չի կարող։

Թե ինչ հիմքով է դատավորն ինքնաբացարկ հայտնել, Ռոբրտ Քոչարյանի փաստաբանական թիմը տեղյակ չէ։

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական գրասենյակից Sputnik Արմենիային հայտնեցին, որ դատավորի դիմումի մասին տեղեկացել են լրատվամիջոցներից և դատարանի որոշումը դեռ չեն ստացել։

«Ուստի այս պահին ինքնաբացարակի հիմքերի մասին ոչինչ չենք կարող ասել»,– հայտնեցին գրասենյակից։

Հիշեցնենք, որ Վարդան Գրիգորյանը 2006-2007թթ. աշխատել է Հայաստանի իրավաբանների միությունում, իսկ 2007-2014թթ. աշխատել է որպես հանրային պաշտպան: Այդ ժամանակահատվածում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ է եղել Ռուբեն Սահակյանը, որը ներկայում Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն է:

Մարտի 1-ի գործով մեղադրական եզրակացությունն ընդունվել է դատարանի վարույթ, բայց նիստի օրն առայժմ նշանակված չէ։

Նշենք` մինչ այդ լուրեր էին տարածվել, որ դատավորները հրաժարվում են այս գործն ընդունել։ Այդ մասին տեղեկություններն ապրիլի 29-ի ասուլիսում չհերքեց նաև ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` նշելով, որ դատավորների վարքագծի վերջնական գնահատականը կարող է տալ միայն բարձրագույն դատական խորհուրդը։

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (246)

Ըստ թեմայի

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իր թոռնիկի հետ. ՀՔԾ պարզաբանում է և մանրամասներ ներկայացնում
Ռոբերտ Քոչարյանը զբոսնում է թոռնիկի հետ. տեսանյութ
Ռոբերտ Քոչարյանը մարդկանց կրակելու հրաման չի տվել. Սամվել Բաբայան
թեգերը:
«Մարտի 1–ի» գործով դատավարություն, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ