00:01 21 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Ռոբերտ Քոչարյան

Ինչպես են Ռոբերտ Քոչարյանին դիմավորել թոռնիկները. լուսանկար և տեսանյութ

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
101910

Արցախի նախկին վարչապետը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի և թոռնիկների հանդիպման լուսանկարը և գրել Ադրբեջանի հիասթափության մասին։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը Facebook սոցիալական կայքում հրապարակել է կալանքից ազատված Ռոբերտ Քոչարյանի և նրա թոռնիկների լուսանկարը։

«Ադրբեջանում խորը հիասթափություն է առաջացրել Ռ.Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը։ Զարմանալի է, որ մեր երկրում որոշ անհատներ, նույնիսկ իշխանական վերնախավում, կիսում են ազերիների հիասթափությունը»,– լուսանկարին կից գրել է նա։

Քոչարյանի կրտսեր որդին` Լևոն Քոչարյանն էլ հրապարակել է պապի ու թոռների հանդիպման տեսանյութը։

«Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ, ով չնայելով հսկայական ճնշումներին, մեր կողքը կանգնեց: Ամեն ինչ դեռ առջևում է»,– գրել է նա։

Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Մինչ այդ, գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնել էր, որ երաշխավորությունը ներկայացնելու համար երաշխավորները պարտադիր պետք է ներկայանան դատարան։

Մայիսի 16-ին նախագահները ներկայացել էին դատարան ու հաստատել իրենց երաշխավորագիրը` որպես անձնական երաշխիք վճարելով 500 000-ական դրամ։

Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք–Ավան համայնքների նստավայրում մի քանի օր անընդմեջ ընթանում էր Մարտի 1-ի գործով դատավարությունը։

Մարտի 1-ի գործով ամբաստանյալները 4-ն են` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։ Դատավարությունը մեկնարկել է մայիսի 13-ին։

2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։

Մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

Ըստ թեմայի

Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները ոտքով իջնում են Մյասնիկյան պողոտայով. տեսանյութ
Ինչպես մարդիկ արձագանքեցին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշմանը. տեսանյութ
Ես 0038 հրամանը չեմ տեսել. Քոչարյան
Ոչ միայն մենք չգիտենք, թե ինչում է մեղադրվում Քոչարյանը, այլ նաև հանրությունը. պաշտպան
Ռոբերտ Քոչարյանը դատավարությանը մասնակցելու է, և մեղադրողը ինքն է լինելու. Ալումյան

Գլխավոր թեմաներ