23:51 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.54
  • GBP613.24
  • EUR550.71
  • RUB6.86
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
185 0 0

Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել և ասել, թե օրենքի ուժով ով է փոխարինելու ԲԴԽ նախագահին հրաժարականից հետո։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. «ՀՀ դատական օրենսգրքի» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված կարգով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է տարիքով ավագ անդամին՝ պարոն Գևորգ Դանիելյանին։ Գևորգ Դանիելյանը ժամանակավորապես կփոխարինի Գագիկ Հարությունյանին։

Այս մասին ասված է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք` Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունները դադարեցվել են 2019 թվականի մայիսի 24-ին` հրաժարականի դիմում ներկայացնելու պահից։

Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել` նշելով, որ այլևս նպատակահարմար չի համարում իր հետագա աշխատանքը ԲԴԽ նախագահի ու խորհրդի անդամի կարգավիճակներում։

Գևորգ Դանիելյանը իրավաբանական գիտությունների դոկտոր է, Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական։ 2007–2010 թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։

Ըստ թեմայի

Գագիկ Հարությունյանի եղբայրն էլ հրաժարական տվեց. ՀՀ նախագահը ստորագրել է դիմումը
թեգերը:
Հրաժարական, Դատարան, Հայաստան

Գլխավոր թեմաներ