06:35 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP593.94
  • EUR526.74
  • RUB7.42
Սևան

ԵՄ–ն գումար կտրամադրի «կապուտաչյա գեղեցկուհու» համար. Դոնալդ Տուսկը գնում է Սևան

© Sputnik / Ashot Gevorgyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
146 0 0

ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այսօր կայցելի Սևանա լիճ։ ԵՄ պաշտոնյան կլինի նաև Սևանավանքում։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. 2019թ.–ին Եվրամիությունը կրկնապատկել է Հայաստանին հատկացվող ֆինանսավորումը։ Այս մասին այսօր Երևանում հայտարարեց ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո մամուլի համար արված հայտարարության ժամանակ։

Նա նշեց, որ այդ գումարները հատկապես ուղղվելու են ենթակառուցվածքային ու բնապահպանական գերակա ծրագրերին։

«Այս համատեքստում ես նախապես վայելում եմ Սևանա լիճ իմ այսօրվա այցելությունը։ ԵՄ-ն այստեղ սատարելու է ջրային ռեսուրսների կառավարմանը, ինչպես փոխհամաձայնեցվել էր վարչապետ Փաշինյանի վերջին բրյուսելյան այցի ժամանակ»,–ասաց Տուսկը։

Նա հայտնեց, որ Սևան այցի ընթացքում այցելելու է նաև Սևանավանք, որն «ապացույց է Հայաստանի` եվրոպական մշակույթի վրա հազարամյա ազդեցության»։

Նշենք, որ Տուսկը տարածաշրջանային այց է կատարում և մինչ Երևան ժամանելը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ըստ թեմայի

Սևանը ծաղկել է. շրջակա միջավայրի նախարարը հաստատում է լուրը և լուծում առաջարկում
Սևանը խեղդվում է. ի՞նչ է պետք լիճը չկորցնելու ու մարդ կոչվելու իրավունքից չզրկվելու համար
Սևանի սառը շերտը վնասվել է. նախարարը պարզաբանեց` ինչ է կատարվում լճում
թեգերը:
Սևանա լիճ, Սևան, Եվրամիություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ