15:36 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյան

Տիգրան Ավինյանը ԱՄՆ ֆորումում խոսել է Սևանա լճին սպառնացող վտանգի մասին

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
49 0 0

Հայաստանի իշխանությունները փնտրում են Սևանա լճի խնդիրը լուծելու ճանապարհները: Այս մասին ԱՄՆ-ում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսի ժամանակ վստահեցրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Կլիմայի փոփոխությունները սպառնում են Սևանին։ Ջերմաստիճանի բարձրացումը լիճը կորցնելու վտանգ է ստեղծել։

Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է ԱՄՆ–ում, Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի ժամանակ։

Կրկին «ծաղկած» Սևանա լճի վիճակը լուրջ մտահոգություն է առաջացրել ինչպես շարքային քաղաքացիների, այնպես էլ բնապահպանների շրջանում, ովքեր արդեն ահազանգել և պահանջում են փրկել Հայաստանի «մարգարիտը»։  Փորձագետները նշում են, որ լճում ջրի գույնի փոփոխության պատճառը կապտականաչավուն ջրիմուռների ծաղկումն է։ Որպես «ծաղկման» մեկ այլ պատճառ նշվում է լճի ջրի մակարդակի իջեցումը։

Միջազգային ֆորումը տեղի է ունեցել Նյու Յորքում, ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակում։

ՀՀ փոխվարչապետը հայտնել է, որ Հայաստանի իշխանությունն այժմ ուղիներ է փնտրում Սևանի խնդիրը լուծելու  համար։

«Առաջին հերթին մենք փորձում ենք լճի մակարդակը բարձրացնել մոտավորապես 6 մետրով»,-նշել է նա:

«Չեն թողնում մի կտոր հացի փող վաստակենք». Սևանի ափի օբյեկտների տերերը բողոքում են

Ավինյանի կարծիքով, դրա շնորհիվ սառը ջրի շերտն ավելի ցածր կլինի, ինչը թույլ կտա Սևանը որպես լիճ պահպանել:

Նրա խոսքով` Հայաստանում տարիներ շարունակ անտեսվել է կլիմայի փոփոխության հետ կապված վտանգը։

«Հիմա մենք հասկանում ենք, որ դա շատ լուրջ հարց է: Բնապահպանական խնդիրները, ցավոք, կարող են անդառնալի ազդեցություն ունենալ»,-նշել է փոխվարչապետ Ավինյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 15-20-ը աշխատանքային այցով ԱՄՆ-ում կլինի։ Այցի ընթացքում փոխվարչապետը բանակցություններ կանցկացնի ՄԱԿ-ի և մի շարք երկրների բարձրաստիճան ղեկավարների հետ։

Պաշտոնյաները լողում են Սևանում, իսկ մասնագետը նրանց մեղադրում է անգործության համար

Դրանից բացի, Նյու Յորքում և Բոստոնում Ավինյանը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների և հասարակական գործիչների հետ։

Ըստ թեմայի

Սևանի ափին կովեր են սատկել. ի՞նչ կապ ունի լճի կանաչած ջուրը. լուսանկարներ
Սևանի մակարդակը բարձրացել է, կանաչելը` նվազել. Էրիկ Գրիգորյան
Հայտնի է` որոնք են Սևանի առավել ռիսկային տարածքները. այդտեղ լողալուց պետք է խուսափել
Որտե՞ղ է թաքնվել Սևանի վտանգը. ինչ տեսք ունի լիճը թռչնի թռիչքի բարձրությունից. տեսանյութ
Զարգացող երկրների կլիմայական ֆինանսավորման հարցերի լուծման համար մեխանիզմ է մշակվել ՀՀ-ում
թեգերը:
Սևանա լիճ, ԱՄՆ, Տիգրան Ավինյան

Գլխավոր թեմաներ