11:39 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Սևանա լիճ

Սևանին պետք է վերաբերվել նորահարսի պես. պատգամավորը դեմ է լճի խնդիրները բարձրաձայնելուն

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
53 0 0

ՀՀ Ազգային ժողովում Սևանա լճի խնդիրների քննարկումը բավական թեժ մթնոլորտում է անցնում։ Պատգամավորին հունից հանել է լճի վիճակի մասին գիտական մեկնաբանությունը։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Սևանին պետք է վերաբերվել նորահարսի պես, ամեն ինչ չէ, որ պիտի բարձրաձայն ասենք։

Այսօր  Ազգային ժողովում «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանը։

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ծնված պատգամավորի վրդովմունքի պատճառը դարձել էր ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ, «SOS Սևան» նախաձեռնության անդամ Լուսինե Համբարյանի ելույթն այն մասին, որ լճի ջրում կատարված փորձաքննությունն ապացուցել է, որ ջրում առկա ջրիմուռները թունավոր տեսակների են ու վտանգավոր են մարդու ու բնության համար։

«Հիմա ինչո՞ւ եք էս ամեն ինչը ասում։ Դուք կառավարությունում այդ հարցը բարձրացրեք` նեղ շրջանակում, որ ամեն մեկն իր աշխատանքն անի»,- ասաց Մադաթյանը՝ Համբարյանին։

Պատգամավորը նաև նշեց, որ նման հայտարարությունների հետևանքով ամեն տարի միլիարդավոր դոլարներ մեր երկրից գնում են Վրաստան։ «Այնպես պետք է արվի, որ Սևանի ափին մեր ժողովուրդը գնա- հանգստանա»,– ասաց նա։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր  Նաիրա Զոհրաբյանը, սակայն, չհամաձայնեց իր գործընկերոջ հետ։

«Եթե կա ռիսկ, կա վտանգ՝ որպես մասնագետ՝ պարտավոր է բարձրաձայնել, որ մենք հետո իրեն չմեղադրենք լռելու համար»,– ասաց Զոհրաբյանը։

Նշենք, որ ԱԺ-ում Սևանի խնդիրների վերաբերյալ քննարկումը նախաձեռնել է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը:

Տիգրան Ավինյանը ԱՄՆ ֆորումում խոսել է Սևանա լճին սպառնացող վտանգի մասին

Ըստ թեմայի

Սևանի ափին կովեր են սատկել. ի՞նչ կապ ունի լճի կանաչած ջուրը. լուսանկարներ
Հայտնի է` որոնք են Սևանի առավել ռիսկային տարածքները. այդտեղ լողալուց պետք է խուսափել
«Սևանի ջրիմուռներն իջել են հատակը, բայց վտանգը չի անցել». Ստեփան Ավագյան
Սևանի խնդիրը երկսայր սուր է. կկարողանա՞ իշխանությունը գտնել ոսկե միջին լուծումը
Ո՞վ է պատասխանատու Սևանի ներկա վիճակի համար. Ջավադյանն ազգային պարկին է մեղադրում
թեգերը:
ջրիմուռ, ԱԺ, Սևանա լիճ

Գլխավոր թեմաներ