12:47 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Рога и копыта в мусорном контейнере в центре Еревана

«Սանիթեքի» տնօրենը կձերբակալվի՞. պաշտպանները վախենում են ապօրինի գործողություններից

© Sputnik / Stringer
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
123 0 0

Փաստաբան Արմեն Հարությունյանը պնդում է, որ «Սանիթեք» ընկերությունն իր դեմ հարուցված քրեական գործի մասին իմացել է միայն այս տարվա մայիսին։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. «Սանիթեք» ընկերության իրավաբանները չեն բացառում, որ կազմակերպության դեմ ապօրինի գործողություններ կիրականացվեն, մասնավորապես` խուզարկություններ գրասենյակում ու տնօրեն Նիկոլաս Թավիլի ձերբակալում։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ընկերության փաստաբան Արմեն Հարությունյանը։

Նախագիծ Բելառուսից. Հայաստանն էլ չի՞ խորտակվի աղբի մեջ

Ավելի վաղ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հայտնել էր, որ «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ և «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել դեռևս փետրվարի 22-ին։

Ընկերության իրավաբանն ասաց, որ «Սանիթեքը» միայն այս տարվա մայիսին է իմացել քրեական գործի մասին, թեև այն հարուցվել է դեռ փետրվարին։ Նրա խոսքով` և՛ նախկին, և՛ ներկա իշխանությունները բազմիցս վստահեցրել են, որ ընկերությունն ազատվելու է շահութահարկից` նույնիսկ օրենսդրությունում փոփոխություններ մտցնելուց հետո։ Նոր Հարկային օրենսդրության ուժի մեջ մտնելուց հետո ընկերությունը դիմել է երկրի ղեկավարությանը` առաջվա պայմաններով աշխատելու խնդրանքով ու համաձայնություն ստացել։

«Բայց, ինչպես երևում է, դա չի խանգարել ՊԵԿ–ին քրեական գործ հարուցել` մեղադրելով ընկերությանը հարկերից խուսափելու մեջ։ Ավելին` քրեական գործերը հարուցելու ընթացքում բազում խախտումներ են եղել», – ասաց փաստաբանը` ավելացնելով, որ այս պահին չի կարող ներկայացնել գործի մանրամասները։

Հարությունյանը խոստովանեց, որ հենց իրավաբաններն են խորհուրդ տվել ընկերության տնօրենին ասուլիսն առցանց իրականացնել, քանի որ նրանք վախենում են ապօրինի գործողություններից։ Խոսքը, մասնավորապես, նրա ապօրինի ձերբակալման մասին է։

Նշենք` ընկերության տնօրեն Թավիլը ասուլիսին մասնակցում էր Լիբանանից տեսակապի միջոցով։

Հիշեցնենք, որ «Սանիթեք» ընկերությունը մեղադրվում է խոշոր չափերով հարկեր չվճարելու մեջ։ «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ և «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել դեռևս փետրվարի 22-ին։

Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան:

Քրեական գործի նախաքննության ընթացքում «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության կողմից կատարված իրավախախտումների ծավալը պարզելու համար նշանակվել են համալիր հարկային ստուգումներ, որոնք դեռևս ընթացքի մեջ են:

Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ քաղաքը չի կարող ունենալ այնպիսի աղբամաններ, ինչպիսին տրամադրում է «Սանիթեք» ընկերությունը, և որ քաղաքային իշխանությունները թույլ չեն տալու, որ Երևան քաղաքում աղբահանությունը մնա այս վիճակում:

Նա նշեց, որ քաղաքային իշխանությունն առավելապես աջակցել է «Սանիթեք» ընկերությանը, ամեն ինչ արել է, որ ընկերությունը ոտքի կանգնի, բայց ապարդյուն։

Ըստ թեմայի

«Սանիթեք» VS հիդրոմետ. թե ինչ է կատարվում Երևանի փողոցներում
«Սանիթեք» ընկերությունը խոստանում է աղբի հարցը շատ արագ լուծել
«Սանիթեք» ընկերությունը տուգանվել է 13 մլն դրամով
թեգերը:
Երևանի քաղաքապետարան, քաղաքապետ, Ձերբակալում, Դատարան, աղբի տեսակավորում, աղբ, Սանիթեք, Երևան

Գլխավոր թեմաներ