17:22 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Արմեն Սարգսյան

«Արցախն ու արցախցին շատ լավ գիտեն, թե ինչ է հաղթանակը». նախագահի ուղերձը

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը (115)
53 0 0

Արմեն Սարգսյանը նշել է, որ այս տարի նշվում է համահայկական խաղերի 20-ամյակը: Ուստի առավել քան խորհրդանշական է համահայկական խաղերն Արցախից՝ պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգից սկսելը:

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Այսօր դուք գտնվում եք հայկական հինավուրց հողում: Սակայն ձեզնից ոչ մեկը հյուր չէ, որովհետև իրականում դուք տուն եք եկել` ձեր հարազատ հայկական օջախ: Դիմելով Համահայկական ամառային 7-րդ խաղերի մասնակիցներին և հյուրերին իր ուղերձում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Դուք եկել եք մասնակցելու համահայկական միջոցառման, եկել եք վայելելու հայկական միջավայրը, հարստացնելու այն, եկել եք մրցելու և հաղթելու: Իսկ Արցախն ու արցախցին շատ լավ գիտեն, թե ինչ է հաղթանակը»,–ասել է Սարգսյանը:

Նախագահը հիշեցրել է, որ այս տարի նշվում է համահայկական խաղերի 20-ամյակը: Ուստի առավել քան խորհրդանշական է համահայկական խաղերն այս անգամ Արցախից՝ պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգից սկսելը: 385 թվականին Մեծ Հայքի Վարազդատ թագավորը դարձավ օլիմպիական խաղերի առաջին հայ չեմպիոնը: Սակայն մեզ համար համահայկական խաղերը պակաս նշանակություն չունեն, քան օլիմպիական խաղերը:

«Համահայկական այս խաղերին խորհրդանշական երեք ջահ է վառվել` հայկական պատմական երեք տարածքներում. Կիլիկյան Հայաստանում` Մուսա լեռան ստորոտին, Արարատյան դաշտում` Խոր Վիրապում, և Արցախում՝ Տիգրանակերտում:

Երեք ջահ մեզ առնվազն երեք պատգամ են փոխանցել`միասնական լինելու, մեկ Հայրենիքի շուրջ համախմբվելու և այն հզորացնելու պատգամ»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ համահայկական խաղերը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ Հայրենիքին վերստին շաղկապվելու բացառիկ հնարավորություն են: Դրանք զուտ մարզական միջոցառում չեն: Ի տարբերություն օլիմպիական խաղերի խորհրդանիշ հինգօղակների, համահայկական խաղերի օղակներն այնքան շատ են, որքան հայկական աշխարհի քարտեզի բազմազանությունը:

«Աշխարհի ավելի քան 35 քաղաքներ ներկայացնող մասնակիցներ ոչ միայն մրցելու են տարբեր մարզաձևերում, այլև, միացնելով իրենց ձեռքերը, ձևավորելու են միասնություն և համերաշխության խորհրդանշող համահայկական ամուր բռունցքը:Համահայկական խաղերը սպորտի զարգացմանը խթանելուց բացի, մեր ֆիզիկական և հոգևոր առողջությունը խթանող միջոցառում են:

Դրանք նաև հայրենաճանաչության և, ինչու չէ, հայրենադարձության հզոր ազդակ են, Հայրենիքին կապվելու, Հայրենիքը սիրելու և նրան մոտիկից օգտակար լինելու ազդակ»,–ասել է Արմեն Սարգսյանը:

Մեկնարկելով Արցախի Հանրապետությունում` համահայկական խաղերը մի քանի օրից շարունակվելու են Հայաստանի Հանրապետությունում:

ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ այցելությունն Արցախ և Հայաստան մասնակիցների մեջ ամենաջերմ ու հաճելի տպավորությունները կթողնի, իսկ մեկնարկող խաղերը կպարգևեն շատ վառ ու հիշարժան պահեր:

Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 6-ից 17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

թեմա:
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը (115)

Ըստ թեմայի

Չաուշի գերեզման, Մուշ, Անի, Կարս. Համահայկական խաղերի ջահը շրջում է հինավուրց քաղաքներով
«Ռիսկի դիմել չեն կամենում». ստամբուլահայերը Համահայկական խաղերին չեն մասնակցի
Տյումենից, Քուվեյթից և ոչ միայն. համահայկական օլիմպիադային 6 երկրի 80 աշակերտ կմասնակցի
թեգերը:
Նախագահ, Սփյուռք, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Արմեն Սարգսյան, Համահայկական խաղեր, Հայաստան

Գլխավոր թեմաներ