15:55 17 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Բնապահպանները՝ Ամուլսարում. արխիվային լուսանկար

Ամուլսարի գործը կկարճվի՞. ինչ է պարզվել փորձաքննության արդյունքում

© Photo: Lydian Armenia official site
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
156 0 0

Քրեական գործ հարուցվելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանքը չի շահագործվի, քանի դեռ փորձաքննությունը դրական եզրակացություն չի տվել։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն քիչ առաջ հայտարարեց, որ Ամուլսարի փորձագիտական եզրակացությունն ստանալուց հետո քննչական խումբը եկել է այն եզրակացության, որ քրեական հետապնդման հիմքեր չկան։

ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ կոռուպցիոն և կիբերհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ գործն, ամենայն հավանականությամբ, կկարճվի։

«Խոսքը գնում է շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները  դիտավորյալ  թաքցնելուն։ Նման փաստական տվյալներ ձեռք չեն բերվել և քրեական հետապնդում իրականացնելու հիմքեր վարույթն իրականացնող մարմինը չունի»,– հայտարարեց Իվանյանը։

Նա նաև հայտնեց, որ փորձագետները հանգել են այն եզրակացության, որ Սևանի ու Ջերմուկի հանքային ջրերի վրա Ամուլսարի հանքավայրի շահագործումը որևէ բացասական ազդեցություն չի ունենա։

Հիշեցնենք՝ 2018 հուլիսի 20–ին հարուցվել է քրեական գործ` Ամուլսարի հանքավայրի շահագործման հետևանքով բնությանը հասցվող վնասի վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու փաստով։

Նույն քրեական գործի շրջանակներում ավելի ուշ նշանակվեց նաև Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համալիր փորձաքննություն, որի իրականացումը հանձնարարվեց «ԷԼԱՐԴ» ընկերությանը։

Հիշեցնենք`Ամուլսարի ոսկու հանքը պաշարներով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Այն շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam-ը, որը ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia-ի։ Ամուլսարի լեռնագագաթը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա:

Հանքավայրի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել է 2016թ-ի օգոստոսի 19-ին: Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է:

Այն իրականացվել է Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան, բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատմամբ:

Հանքի շահագործումը Հայաստանում իշխանափոխությունից հետո դադարեցվել է, հարուցվել է քրեական գործ` չարաշահումների և բնապահպանական օրենսդրության խախտումների փաստով։

Կառավարության հրավերով հանքի տարածքում միջազգային բնապահպանական փորձաքննություն է իրականացվել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանքը չի շահագործվի, քանի դեռ փորձաքննությունը դրական եզրակացություն չի տվել։

Ըստ թեմայի

Ամուլսարի հանքավայրի կռիվները տեղափոխվում են դատարան. պարզաբանումներ
Ավետիսյան․ «Հանքարդյունաբերություն՝ չի նշանակում հանքերի հոշոտում»
Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհը փակ է. Lydian–ը դիմում է ոստիկանությանը
Թթվային առուներն ու հանքային թափոնները վտանգում են կապանցիների առողջությունը. Գալստյան
«Տոքսիկ ժառանգություն» իշխանությանը. հանքարդյունաբերությունը սպասում է «խաղի կանոններին»
թեգերը:
Քրեական գործ, ՀՀ քննչական կոմիտե, Ամուլսար

Գլխավոր թեմաներ