03:20 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (235)
128 0 0

Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանի խոսքով՝ պատրաստ են նաև այլ չափի գրավ վճարել, եթե դատարանն այդպիսի որոշում կայացնի:

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբեր — Sputnik. Մանվել Գրիգորյանը  կմնա կալանքի տակ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստի ընթացքում դատավորն այսօր մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը 25 մլն դրամ գրավով փոխարինելու՝ պաշտպանների միջնորդությունը:

Դատական նիստը հետաձգվեց: Այն տեղի կունենա սեպտեմբերի 17-ին:

Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն այսօրվա դատական նիստի ընթացքում նշեց, որ պատրաստ են նաև այլ չափի գրավ վճարել, եթե դատարանն այդպիսի որոշում կայացնի:

«Իմ պաշտպանյալը երեք տասնյակ հիվանդություն ունի, որոնք խոչընդոտում են մասնակցել քրեական գործով վարույթին, ինչի արդյունքում վարույթն իմաստազրկվում է: Նա արդեն հինգերորդ անգամ չի կարողանում դատական նիստին ներկայանալ: Պետք է նրան հնարավորություն տալ բուժում ստանալ՝ իր նախընտրած բժիշկների մոտ: Հակառակ դեպքում՝ կխախտվի մարդու իրավունքների մի քանի կոնվենցիա»,- նշեց Արսեն Մկրտչյանը:

Հիշեցնենք` ս.թ. հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց, որտեղ մինչ օրս բուժում է ստանում։

«Ես տնական ձևով գիտեմ, որ լիքը բաներ կան բացվելու»․ ինչ են խոսել գեներալն ու Փաշինյանը

Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

թեմա:
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (235)

Ըստ թեմայի

ՊԵԿ–ը ցանկանում է Մանվել Գրիգորյանի գույքը վաճառել աճուրդով
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. գրավի միջնորդությունն անհիմն է
Մանվել Գրիգորյանի վիճակը ժամ ժամի վատանում է, բժշկական եզրակացությունը՝ ուշանում. պաշտպան
թեգերը:
Մեղադրանք, կալանավոր, փաստաբան, Դատավոր, Դատարան, Մանվել Գրիգորյան

Գլխավոր թեմաներ