20:16 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
26 0 0

ԱՄՆ–ի` Հայաստանի հետ հարաբերությունները կրում են ինստիտուցիոնալ բնույթ. ակտիվ երկխոսություն կա տարբեր մակարդակներում:

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը կարծում է, որ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հրաժարականը չի ազդի հայ–ամերիկյան հարաբերությունների վրա։ Այս մասին Նաղդալյանն ասաց այսօր լրագրողների հետ զրույցում։

«ԱՄՆ–ի հետ հարաբերությունները պայմանավորված չեն առանձին անձերով ու կրում են ինստիտուցիոնալ բնույթ։ Ավելին, ԱՄՆ–ի հետ Հայաստանն ունի ակտիվ երկխոսություն տարբեր մակարդակներում, և մենք պատրաստակամ ենք շարունակել քայլերն այդ ուղղությամբ»,–ասաց նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 11–ին հայտնի դարձավ, որ Բոլտոնն ազատվել է Թրամփի խորհրդականի պաշտոնից։ ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ համաձայն չի եղել իր խորհրդականի մի շարք առաջարկությունների հետ, մինչդեռ Բոլտոնը վստահեցրեց, որ ինքն է հրաժարական տվել։

Սպիտակ տունը թեկնածու է փնտրում Ջոն Բոլտոնի փոխարեն

Ավելի վաղ, խոսելով Ջոն Բոլտոնի գործունեության մասին, Թրամփն ասել էր, որ նախկին խորհրդականի գաղափարը Հյուսիսային Կորեայի հետ լիբիական մոդելով սխալ է աշխատել։ Նա հայտնել էր նաև Վենեսուելայի հարցով տարաձայնությունների մասին։ Մասնավորապես, Բոլտոնն ուզում էր Վենեսուելայի իշխանափոխությանը հասնել երկրի վրա տնտեսական ճնշում գործադրելով, սակայն այդ ռազմավարությունը չաշխատեց։

Ըստ թեմայի

Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին. Բոլտոնը` առաջիկա հանդիպման մասին
Հանդիպում «բազեի» հետ. ինչից է խոսելու Թրամփի խորհրդականը Մնացականյանի և Մամեդյարովի հետ
Մնացականյանն ու Բոլտոնը հանդիպել են. արտգործնախարարը գոհ է հանդիպումից. լուսանկարներ
թեգերը:
Աննա Նաղդալյան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Հայաստան, Դոնալդ Թրամփ, Ջոն Բոլտոն, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ