ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Արցախի շփման գծում իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ–լեյտենանտ Արտակ Դավթյանը։
Նրա խոսքով` առանձին միջադեպեր միշտ էլ կան, բայց կրակոցների թիվը պակասել է։
Ինչ վերաբերում է Տավուշի մարզում, հայ–ադրբեջանական սահմանին գրանցված ողբերգական դեպքերին, ապա իրավիճակն այնտեղ գրեթե անփոփոխ է. ժամանակ առ ժամանակ կրակոցներ են հնչում։ Անցած շաբաթ ադրբեջանական կրակոցների հետևանքով 1 զինծառայող զոհվել է, երեքը` վիրավորվել։
Դիվերսիոն փորձ, կրակոցներ և օդային սադրանք. ինչպես է շաբաթն անցել առաջնագծում
Դավթյանի խոսքով` հայկական կողմը համարժեք պատասխան է տալիս հակառակորդի յուրաքանչյուր խախտմանը։ Նա վստահեցրեց, որ ոչ մի ագրեսիվ գործողություն անպատասխան չի մնացել։