19:18 13 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.46
  • GBP613.63
  • EUR526.02
  • RUB7.42
Սարհատ Պետրոսյան

Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարականի դիմում է գրել

© Photo: official site of the PM of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
32210

Սարհատ Պետրոսյանը ներկայացրել է իր հրաժարականի պատճառները և նշել, որ չի կիսում կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։

«Սիրելի ընկերներ, ծանոթներ ու անծանոթներ, ուզում եմ տեղեկացնել, որ դիմել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ինձ ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Որպես պատճառ նշել եմ, որ չեմ կիսում մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում, որն ինձ համար ներառում է նաև կադաստրի ոլորտը։ Հուսով եմ, որ արդեն հանրային այս հայտարարությունից հետո կառավարության առաջիկա նիստում կբավարարվի խնդրանքս»,–գրել է Պետրոսյանը։

Կադաստրի կոմիտեի ղեկավարը ցավով նշել է, որ նախորդ մեկուկես տարում իրեն չհաջողվեց վարչապետին ու կառավարությանը ներկայացնել իրենց բնագավառում առկա խորքային խնդիրների ամբողջ լրջությունն և դրանց լուծման իր տեսլականի մրցունակությունն ու երկարաժամկետ կտրվածքով տնտեսական արդյունքը։ «Չնայած անշարժ գույքի շուկայում մեր արձանագրած աննախադեպ ակտիվությանը, քաղաքաշինության բնագավառում մենք հետընթաց ունենք՝ հանձինս քաղաքաշինության կոմիտեի ներկա և նախկին ղեկավարների (ի դեպ, վերջինս այս պահին հանդիսանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականը) քաղաքականություն հիշեցնող իներցիոն իմիտացիաների։

Միլիոնավոր դոլարների չարաշահումներ են բացահայտվել Անշարժ գույքի կադաստրի կոմիտեում

Ինչպես մինչև նշանակումս, այնպես էլ որպես պետական պաշտոնյա, փորձել եմ նույն սկզբունքայնությամբ մատնանշել բնագավառում առկա խնդիրները։ Սակայն այս պահին կարող եմ ասել, որ դրանք ունեցել են միայն դրվագային ազդեցություն։ Եվ ես որպես կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար ու մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար, այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը, ինչի դեմ պայքարել եմ դեռևս ուսանողական տարիներից, ապա նույնկերպ՝ հանրային դաշտում, իսկ ավելի ուշ՝ որպես փորձագետ։ Կարծում եմ, որ ապագայում առիթ կլինի այս ամենին անդրադառնալու առանձին-առանձին՝ պահպանելով ծառայողական ու գաղտնիք պարունակող մյուս տեղեկությունները չհրապարակելու օրենսդրական պահանջը և էթիկայի նորմերը»,–նշել է Պետրոսյանը։

Այնուամենայնիվ, Կադաստրի կոմիտեի ղեկավարը ընդգծել է, որ իր համար պատվաբեր, ուսուցողական, հետաքրքիր, ինչպես նաև պատասխանատու շրջան էր, ուստի շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության համար և հաստատել իր սատարումը նրա բերած փոփոխություններին, չնայած տարբեր դրվագներում «ունեցել է և ունի ներքին անհամաձայնություններ»։ «Այն անհավատալի փոփոխությունը, որը նա բերեց մեր իրականություն, փոխեց մեր ողջ մտածողությունն ու ապացուցեց, որ նախորդիվ համընդհանուր ներդրված քաղաքացիական ջանքերն իզուր չէին։ Հուսով եմ, որ արդարացրել եմ վարչապետի սպասելիքներն, ու չեն եղել մեծ դժգոհություններ իմ աշխատանքից»,–գրել է Կադաստրի կոմիտեի ղեկավաը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել կառավարության ու վարչապետի աշխատակազմի բոլոր այն գործընկերներին, որոնց հետ ունեցել է արդյունավետ համագործակցություն և ջերմ հարաբերություններ։

Պետրոսյան. «Մեթոդաբանության առկայությունը դեռ վերջնական քաղաքական որոշման կայացում չէ»

Կադաստրի կոմիտեի այն բոլոր աշխատակիցներին, որոնք իրենց փորձով ու նվիրումով սատարել են իր նախաձեռնություններին, որոնք օգնել են հղկել իր հավակնոտ բարեփոխումները, որոնք ինչ-որ կերպ կապահովեն այդ ամենի շարունակականությունն ու թույլ չեն տա նախկին կոռումպացված ու անտարբեր համակարգի վերադարձը։

Շնորհակալություն է հայտնել բոլոր այն անձանց, որոնք իրենց խորհուրդներով, քաջալերանքով, քննադատությամբ (երբեմն՝ պատերի տակ արած բամբասանքով) օգնել են աշխատել, չսխալվել և ուղղել սխալները։

«Հույս ունեմ, որ ընտանիքիս հետ հանգստանալուց հետո, իմ մասնագիտական փորձով, միգուցե նաև հանրային փորձագիտական դիրքերից կկարողանամ իմ ներդրումն ունենալ ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Դրանով փորձելու եմ ամեն կերպ թույլ չտալ նոր սխալներ, ինչպես նաև ուղղել արդեն թույլ տրված ուղղելի սխալները։ Հավատացած եմ, որ հեղափոխության երկարաժամկետ հաջողությունն ու բարեփոխումների իրական ինստիտուցիոնալացումը նույնքան կարևոր են, ինչքան հենց բուն հեղափոխությունը, ու դրանում բոլորս պետք է ունենանք մեր մասնաբաժինը՝ անկախ մեր կարգավիճակից»,–հույս է հայտնել Պետրոսյանը։

Սահրատ Պետրոսյանը նշել է, որ հրաժարականի հայտարարության մեջ ներկայացնում է ողջ եղելությունը, որն ունի միայն մասնագիտական պատճառներ՝ պայմանավորված տարվող ոլորտային քաղաքականությամբ և նշել, որ թող ոչ ոք չփորձի ինչ-ինչ քաղաքական նկատառումներով օգտագործել այն և այս ամենի մեջ չփնտրի ընտանեկան-ազգակցական կապերով պայմանավորված ինչ-ինչ պատճառներ:

Ըստ թեմայի

Հայաստանում ուզում են կտրուկ բարձրացնել թանկարժեք անշարժ գույքի հարկը. նախագիծն ԱԺ–ում է
Ի՞նչ փոփոխության է ենթարկվել անշարժ գույքի շուկան. գների դինամիկա
Նորակառույցները շատանում են, գները` բարձրանում. շինարարական բում Հայաստանում
թեգերը:
Սարհատ Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան, Հրաժարական, Հայաստան

Գլխավոր թեմաներ