04:20 17 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
Արծրուն Հավհաննիսյան. արխիվային լուսանկար

Ադրբեջանի սադրանքներն անպատասխան չեն մնա. Արծրուն Հովհաննիսյան

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Սահմանին տիրող իրավիճակը (89)
131 0 0

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Հայաստանի սահմանին ադրբեջանցիների առաջացրած լարվածությունը կապում է Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի հետ։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Ադրբեջանական կողմը Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին ակնհայտորեն գնում է սադրանքների ՀՀ պետական սահմանին առաջացնելով լարում։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանական կողմին զերծ մնալ սադրանքներից և մեր կողմից նշում, որ սադրանքները անպատասխան չեն մնա, սակայն նիստից հետո»,–գրել է ՀՀ ՊՆ խոսնակը։

Ադրբեջանը բանակցային գործընթացը խաթարելու նպատակով գործի է դրել «առուծախի» փորձը. ՀՀ ԱԳՆ

Հիշեցնենք` Տավուշում երեկ գիշեր և այսօր վաղ առավոտյան հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է մի քանի գյուղերի և մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզի Կոթի գյուղում զինծառայող էր վիրավորվել։

Հոկտեմբերի 1-ին հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի գործողությունների հետևանքով պայմանագրային զինծառայող էր վիրավորվել։ Նա ժամը 22։45–ին աջ ուսային շրջանի հրազենային բեկորային վնասվածքով տեղափոխվել էր Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղից ավելի ուշ`  զինվորական հոսպիտալ։

Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական կրակոցից Նոյեմբերյանում վիրավորվել էր ինժեներական աշխատանքներ կատարող տրակտորի վարորդը։  ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել կեսօրին։ Քաղաքացին վնասվածք էր ստացել որովայնի շրջանում։ Նրան տեղափոխել էին Նոյեմբերյանի հիվանդանոց։

Հոկտեմբերի 3-ին հայ-ադրբեջանական սահմանին Տավուշում հակառակորդի կրակոցից զոհվել էր պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։

թեմա:
Սահմանին տիրող իրավիճակը (89)

Ըստ թեմայի

Մինսկի խումբը Երևանին և Բաքվին կոչ է արել նվազեցնել սադրիչ հռետորաբանությունը
Հովհաննիսյան․ «Սադրանքները բխում են Ադրբեջանի ղեկավարության որդեգրած քաղաքականությունից»
Ադրբեջանի սադրիչ խախտումները հակասում են ստանձնած պարտավորություններին. ԱԳՆ խոսնակ
Դիվերսիոն փորձ, կրակոցներ և օդային սադրանք. ինչպես է շաբաթն անցել առաջնագծում
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Գյուղ, Արծրուն Հովհաննիսյան, Սահման, կրակոց, ադրբեջանցի, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ