22:36 10 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.23
  • GBP633.52
  • EUR570.68
  • RUB6.59
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
162 0 0

Եվրոպայի հետ Հայաստանի ինտերնետ կապն ապահովող ընկերության բաժնետոմսերը չեն վաճառվի առանց ազգային մակարդակով լուրջ քննարկման։ Հաշվի կառնեն թե՛ Վրաստանի շահերը, թե՛ տարածաշրջանի առանձնահատկությունները։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. Caucasus Online ինտերնետային մայրուղու բաժնետոմսերը չեն վաճառվի առանց համապարփակ քննարկման։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Նիկոլոզ Ալավիձեն։

Վրացական Caucasus Online ընկերությունը կառավարում է սևծովյան օպտիկական մալուխը, որը Վրաստանը միացնում է Բուլղարիայի հետ։ Սա Եվրոպայի և Հարավային Կովկասի միջև ինտերնետ տրաֆիկի խոշորագույն կապուղին է։ Այսօր ընկերության գլխավոր բաժնետերերը վրացական ներդրողներն են, որոնց մի մասը գրանցված է Եվրոպայում։ Ժամանակ առ ժամանակ մամուլում լուրեր են շրջանառվում, որ այս ընկերության բաժնետոմսերը կվաճառվեն ադրբեջանական ձեռնարկություններին, ինչը կարող է վնասել Հայաստան եկող տրաֆիկի հուսալիությունը։

Замминистра экономики и устойчивого развития Грузии Николоз Алавидзе
© Sputnik / Aram Gareginyan
Նիկոլոզ Ալավիձե

Վրացի փոխնախարարն ընդգծում է, որ Caucasus Online–ը չի կարող վաճառել իր բաժնետոմսերի 5%–ից ավելին` առանց Վրաստանի Հեռահաղորդակցության ազգային հանձնաժողովի (GNCC) համաձայնության։ Իսկ կարգավորիչը նման կարևոր որոշում չի կայացնի առանց լայն հանրային քննարկումների։

«GNCC–ն ուշադիր հսկում է այս ձեռնարկությունը, քանի որ այն ռազմավարական նշանակություն ունի։ Եթե նույնիսկ նման գործարքի մտադրություն լինի, ապա կարգավորիչը քննարկումներ կկազմակերպի, ընդ որում` պատշաճ թափանցիկությամբ։ Այդ քննարկումների ժամանակ հաշվի կառնվեն և՛ Վրաստանի ու մեր հանրության շահերը, և՛ մեր տարածաշրջանի առանձնահատկությունները», – ասաց Ալավիձեն։

Նշենք, որ Վրաստանը, տարբեր գնահատականներով, տարանցում է Հայաստանի արտաքին ինտերնետ տրաֆիկի շուրջ 80%–ը։ Եվրոպական տրաֆիկը հիմնականում անցնում է նշված մալուխով։ Դրանից բացի, Հայաստանն օգտագործում է ևս երկու մալուխ դեպի Ռուսաստան` մեկը` սևծովյան, մեկը՝ ցամաքային։ Տրաֆիկի ևս մոտ 20%-ը բաժին է ընկնում Իրան գնացող մալուխներին։ Ընդ որում` այստեղ Հայաստանի օպերատորները հանդես են գալիս որպես ինտերնետի մատակարարներ դեպի Իրան, Աֆղանստան, իսկ վերջին ժամանակներում՝ նաև դեպի Կատար։

Միևնույն ժամանակ, Վրաստանի կառավարությունը քննարկում է ևս մեկ ծովային մալուխի նախագիծ, կրկին դեպի Բուլղարիա։ Սա կօգնի ավելի արագ եվրոպական տրաֆիկը (այդ թվում Google–ի և Facebook–ի սերվերներից) հասցնել Հարավային Կովկաս։

Փոխնախարարի խոսքով` այսօր Վրաստանի կապուղիները օգտագործվում են ընդամենը 1/3-ով (հաշվի առնելով և՛ Վրաստանի սպառումը, և՛ միջազգային տարանցումը), սակայն երկիրն ուզում է մատակարար դառնալ նաև հեռավոր շուկաների համար, այդ թվում՝ Չինաստանի։ Իսկ առաջիկա տարիներին, 5G ցանցի զարգացմանը զուգահեռ, տրաֆիկի էլ ավելի մեծ պահանջարկ է սպասվում։

Այժմ մալուխ անցկացնելու համար տեխնիկական առաջադրանք է կազմվում (pre-feasibility study)։ Օպտիկային զուգահեռ քննարկվում է նաև էլեկտրահաղորդման ստորջրյա գծի նախագիծը։

Ըստ թեմայի

Իրանցի նախարար. «Մենք ուզում ենք կրկնապատկել Հայաստանի հետ ինտերնետ տրաֆիկը»
Հայ ծրագրավորողները կօգնեն կառավարել «իրերի ինտերնետը». TeamViewer–ի մենեջեր
Ինչո՞ւ են Հայաստանում փոխվելու ինտերնետային IP հասցեները. պատասխանում է RIPE NCC–ի տնօրենը
թեգերը:
ինտերնետ, Վրաստանի Հանրապետություն, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ