23:14 27 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.49
  • GBP617.20
  • EUR523.13
  • RUB7.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
141 0 0

Եվրամիության «սև ցուցակի» սպառնալիքի պատճառով կոմիտեն ավելի խիստ կլինի։ Աշխատանքն ավելի արդյունավետ կատարելու և կադրային խնդիրը լուծելու համար Ռևազյանը մտադիր է առաջարկել օրենսդրական փոփոխություններ։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Քաղավիացիայի կոմիտեն ստիպված կլինի հաշվետու լինել Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի փորձագետներին` Եվրամիության «սև ցուցակում» չհայտնվելու համար. այն առաջարկում է արգելք սահմանել հայկական ավիաընկերությունների թռիչքների վրա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։

Ռևազյանի խոսքով` խնդիրը կապված է «Տարոն Ավիա» ավիաընկերության հետ, որի աշխատանքում բացահայտվել են մի շարք լուրջ թերություններ` ԵՄ երկրներում չվերթեր իրականացնելու հայտեր տրամադրելիս։ Այդ փուլում պարզվել է, որ ընկերությունը չի ապահովում թռիչքների անվտանգության պատշաճ մակարդակ։ Ավելի վաղ «Տարոն Ավիան» աշխատել է աֆրիկյան երկրներում։ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայում (IATA) համարել են, որ հայկական կոմիտեն պարտավոր էր ավելի վաղ արձանագրել այդ խնդիրները։ Այժմ ընդհանուր առմամբ հարցականի տակ է հայկական ընկերությունների կողմից փոխադրումների անվտանգությունն ապահովելու հարցը։

Ռուսաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնմամբ

Ռևազյանը ստիպված է եղել արդարանալ և ներկայացնել ավելի լայն պատկեր։ Արդյունքում` Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան ժամանակ է տվել քաղավիացիային թերությունները վերացնելու համար։ Մայիսին ավիափոխադրումների հայկական շուկան կենթարկվի լայնածավալ ստուգումների։

Քաղավիացիայի կոմիտեն նոյեմբերի 6–ին դադարեցրել է «Տարոն Ավիայի» հավաստագրի վավերականությունը։ Պատճառ են հանդիսացել տեսչական ստուգումների ժամանակ բացահայտված թերությունները։

«Մենք կարողացանք պայմանավորվել ավիաընկերության հետ և դադարեցնել դրա գործունեությունը։ Փորձագետները կանցկացնեն բազմակողմանի և ընդլայնված ստուգումներ, կայցելեն հայկական ավիաընկերություններ, որից հետո արդեն որոշում կկայացվի։ Պետք է ստուգում անցնենք, մենք այլ ելք չունենք», – ասաց նա։

Ռևազյանը հավելեց, որ Հայաստանում գրանցված Atlantis European Airways–ում նույնպես որոշ խնդիրներ են գրանցել, բայց ընկերությունը ստացել է թույլտվություն։ «Արմենիա» ավիաընկերության մոտ ոչ մի խնդիր չեն գտել, և այն հաջողությամբ անցել է աուդիտը։

Ռևազյանը հավելեց, որ կոմիտեն այսուհետ ավելի խիստ կմոտենա հսկողության հարցերին, սակայն դա չափազանց բարդ կլինի կադրերի խիստ պակասի ֆոնին։

Շուտով շուկա կարող է մուտք գործել հայկական նոր ավիաընկերություն. Տաթևիկ Ռևազյան

«Ռեսուրսները չեն բավականացնում ավելի խիստ ստուգումներ անցկացնելու համար։ Ամենամեծ խնդիրը ցածր աշխատավարձերն են։ Եթե օդաչուն կարող է հայկական շուկայում միջինում ստանալ 4-5 հազար դոլար աշխատավարձ, իսկ արտասահմանում` 10-15 հազար, ապա նա, իհարկե, չի համաձայնի աշխատել կոմիտեում 150 հազար դրամով», – նշեց կոմիտեի ղեկավարը։

Հիշեցնենք, որ Տաթևիկ Ռևազյանը հանդես է եկել օրենսդրական շտկումներով` առաջարկելով բարձրացնել կոմիտեի աշխատողների աշխատավարձերը։

Կոմիտեն մտադիր չէ աշխատավարձերը բարձրացնել բյուջետային միջոցների հաշվին։ Ռևազյանը պատրաստվում է կիրառել միջազգային փորձը և ներդնել վճարային ծառայությունների համակարգ. այսինքն` կոմիտեն ինքը գումար կվաստակի` վճար գանձելով որոշակի ծառայություններ տրամադրելու դիմաց։

«Հայաստանում ավիաընկերություն գրանցելու կամ օդաչուի արտոնագիրը երկարացնելու համար գումար չեն վերցնում, բայց դա աշխարհում կիրառվում է և նորմալ է համարվում», – եզրափակեց նա։

Ինչո՞ւ են ղազախստանցիներն ավելի շատ մեկնում Վրաստան. դեսպանը դիմեց հայկական բիզնեսին

Նշենք, որ Տաթևիկ Ռևազյանը, խորհրդարանում ներկայացնելով «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունները, առաջարկել է Հայաստանում արդեն աշխատող և նոր ավիափոխադրողներին երեք տարով հարկային արտոնություններ տրամադրել` նոր զբոսաշրջային ուղղություններ բացելու դեպքում։ Մասնավորապես, խոսքը այսպես կոչված «օդի հարկը» վերացնելու մասին է, որն արդյունքում ներառվել է տոմսի արժեքի մեջ։ Այդ հարկը գանձվում է 1997թ–ից և կազմում է 10 հազար դրամ։ Առաջարկված փոփոխություններն ընդունվել են։

Ըստ թեմայի

Օդաչուներն ի՞նչ մեղք ունեն, որ տրանսատլանտյան չվերթերի ընկերություն չունենք. Եփրեմյան
Հայաստանից 10 նոր ուղղությունով չվերթեր կբացվեն. առաջինը կլինի ռուսական «Ազիմուտը»
Վրաստան չվերթերի արգելքի պատճառով ռուսական ավիաընկերությունները միլիարդների վնաս են կրել
թեգերը:
«Տարոն–Ավիա» ավիաընկերություն, ստուգումներ, Տաթևիկ Ռևազյան, Քաղավիացիա, ինքնաթիռ, Հայաստան

Գլխավոր թեմաներ