04:33 29 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.60
  • GBP617.68
  • EUR528.57
  • RUB7.09
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Նոր տարի (71)
138 0 0

Մեկ տարվա ընթացքում հավի մսի արտադրությունն աճել է 4-5, իսկ հավկիթինը` 10-11%-ով։ Մինչև Ամանոր լոգիստիկայի օպերատիվ ռեժիմ կհաստատվի, որպեսզի վաճառասեղաններին անցած տարվա նման պակաս չզգացվի։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Ներկայում Հայաստանում արտադրված հավի միսը գրեթե նույնքան արժե, որքան ներկրվողը,  իսկ Ամանորին դրա պակաս չի զգացվի: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։

Մեկ տարվա ընթացքում Հայաստանում հավի մսի արտադրությունն աճել է 4-5%–ով, իսկ գինը մեկ կիլոգրամի դիմաց՝ նվազել 25-30 դրամով։ Այժմ հավի մսի մեկ կգ–ը 1220-1250 դրամ արժե։ Ներկրվող հավի բդի հետ կապված զգալի տարբերությունը պահպանվում է։

 «Սակայն, եթե վերցնենք ոչ թե բդերը, այլ փաթեթավորված ամբողջական հավը և համեմատենք մերը ներմուծվողի հետ, ապա տարբերությունը շատ փոքր է։ Ներկրվողների կիլոգրամն արժե 1050–1150 դրամ, իսկ տեղականը 1220 –1250 դրամի սահմաններում է։ Եվ դա այն դեպքում, երբ նրանք սեփական արտադրության կերեր ունեն, իսկ մենք ներկրում ենք դրանք»,–նկատեց Ստեփանյանը։

Մի քանի տարվա ընթացքում տեղական հավի մսի մասնաբաժինը շուկայում 15-20%–ից աճել է մինչև 30-35%։ Ավելին անելը դժվար է, քանի որ Հայաստանում սահմանափակ է սեփական կերերի արտադրությունը։

Զինվորների համար նախատեսված միսն անթույլատրելի ձևով է տեղափոխվել. ՊՆ–ն արձագանքել է

 «Իսկ հավկիթի գներն էապես են նվազել։ Նախկինում միջին հավկիթի մեկ հատն արժեր մոտ 60 դրամ, այժմ մանրածախ գինը նույնիսկ կարող է հասնել 48-50 դրամի, տարեկան արտադրությունն էլ աճել է 10-11%–ով»,– նշեց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը։

Նրա խոսքով` այս տարի անցած տարվա սխալը չի կրկնվի։ Ասում է՝ արտադրվածը բավարարում էր նաև նախկինում, պարզապես չէր հաջողվում կարգավորել լոգիստիկան։

 «Պահեստներում ապրանք կար, պարզապես բեռնափոխադրողները չէին հասցնում դրանք խանութներով ցրել։ Այժմ մենք կարգավորել ենք տեղափոխման շղթան և Ամանորին մանրածախ առևտրի մեջ պակաս չի զգացվի»,–նկատեց Ստեփանյանը։

Հայաստանն իրեն գրեթե ամբողջությամբ ապահովում է հավկիթով (ներմուծումը դրվագային բնույթ է կրում)։ Ինչ վերաբերում է հավի մսին, ապա այս տարի ամենից շատ մատակարարումներ եղել են Ուկրաինայից, ԱՄՆ–ից, Բրազիլիայից և Ռուսաստանից։

թեմա:
Նոր տարի (71)

Ըստ թեմայի

Հայաստանում վաճառում են վտանգավոր թռչնամիս. ներմուծողներն ու խանութները «տեր չեն»
Ներկրվող թռչնամիսը դանդաղ գործող ռումբ է
Առաջին սանիտարական անձնագրերը՝ թռչնամիս տեղափոխողներին
Առաջիկա տարիներին ոչ ԵԱՏՄ տարածքից Հայաստան ներկրվող թռչնամիսը կթանկանա 80 տոկոսով
թեգերը:
թռչնամիս, Միս, խանութ, Երևան, Հայաստան, հավկիթ, Ամանոր, հավ

Գլխավոր թեմաներ