21:24 08 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
197 0 0

Ռազմիկ Աբրահամյանի գործը քննող քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան` նրան կալանավորելու։ Դատարանը մերժեց այս միջնորդությունը։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն (Հանրապետական ծննդատուն) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը։

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացած նիստի ժամանակ դատավոր Դավիթ Բալայանը որոշում կայացրեց մերժել քննիչի` Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը»,–ասաց պաշտպանը։

Նշենք, որ Հանրապետական ծննդատան տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (Առևտրային կաշառքը), տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Վարչապետը շոկի մեջ է. Հայաստանում երեխաներ են վաճառվել

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18–ին հայտնի դարձավ, որ Հանրապետական ծննդատան տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը կասկածվում է նորածին երեխային ծնողներից բաժանելու համար։ ՔԿ–ում քննվող օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերին վերաբերող քրեական գործի շրջանակում նշված անձանց մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու համար։

Իրավապահները գտել են ընտանիքներին, որոնց երեխաներին որդեգրել են. «Ժողովուրդ»

Նոյեմբերի 14-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ բացահայտվել են տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ։

Ըստ թեմայի

Մի հիվանդանոցից մյուսն են ուղարկել, և արդեն ուշ է եղել. նորածինը մահացել է, մորը փրկել են
Երեխաների ապօրինի որդեգրման գործով ևս մեկ անձ է ձերբակալվել. ՔԿ
«Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ–ի տնօրենը 3 մլն գրավի դիմաց ազատ կարձակվի
թեգերը:
Դատավոր, քննիչ, երեխա, ծննդատուն, Ռազմիկ Աբրահամյան

Գլխավոր թեմաներ