04:58 17 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.05
  • GBP624.39
  • EUR519.53
  • RUB7.54
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն ու Իրանի և ԱՄՆ–ի հակամարտությունը (42)
75 0 0

Հետևելով Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացմանը` Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորհուրդ է տալիս Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավիաընկերություններին​ դիտարկել Իրաքի և Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքները բոլոր բարձրությունների վրա​ ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը. ասված է ավիացիայի այսօր տարածած հայտարարության մեջ, որը հորդորում է նաև հաշվի առնել​ Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի​ խորհուրդը։​

Տեղեկացվում է, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է​ հետևել Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացմանը՝ այդ թվում սույն թվականի հունվարի 8-ին Թեհրանում կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 օդանավի ողբերգական վթարի հետ կապված նոր հանգամանքներին։

«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն սերտորեն համագործակցում է Իրանի Իսլամական Հանրապետության ավիացիոն իշխանությունների,​ Միջազգային քաղաքացիական ավիացիոն կազմակերպությունների,​ Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի և իր բոլոր գործընկերների հետ թռիչքների անվտանգ ապահովման նպատակով»,–ասված է հայտարարության մեջ։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խոստանում է լրացուցիչ տեղեկատվության դեպքում այն տրամադրել ՀՀ գրանցված ավիաընկերություններին և հանրությանը:

Երևան-Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է

Հիշեցնենք, որ հունվարի 7-ի լույս 8-ի գիշերը ուկրաինական ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800–ը թռիչքից գրեթե անմիջապես հետո կործանվել էր Թեհրանի օդանավակայանի մոտակայքում։ Մահացել էին օդանավում գտնվող բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները, ընդհանուր` 176 մարդ։

Հունվարի 11-ի առավոտյան Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել է, որ ուկրաինական ինքնաթիռը խոցվել է մարդկային սխալի պատճառով. հակառակորդի օդանավի հետ են շփոթել։

«Ուզում էի մեռնել, երբ իմացա ուկրաինական Boeing-ի կործանման մասին»․ Հաջիզադե

Ավիաաղետի հետևանքով մահացած 176 անձանցից 167-ն Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Գերմանիայի, Շվեդիայի ու Աֆղանստանի քաղաքացիներն էին, անձնակազմի 9 անդամները` Ուկրաինայի։

թեմա:
Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն ու Իրանի և ԱՄՆ–ի հակամարտությունը (42)

Ըստ թեմայի

Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհուրդը նշել է Իրանի ավիաաղետի հիմնական վարկածները
Ի՞նչ են խոստանում Հայաստանին Իրանի դեմ պատժամիջոցները. չկա չարիք` առանց բարիքի
Զարգացումներ տարածաշրջանում. Սոլեյմանիի սպանությունը համախմբում է Իրանի հասարակությանը
թեգերը:
ավիափոխադրող, ինքնաթիռ, Քաղավիացիա, Իրաք, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ