08:02 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
642 0 0

Իրանի արտգործնախարարը Twitter-ում գրել է ավիավթարի պատճառի մասին և ցավակցություն հայտնել ավիաաղետի զոհերի ընտանիքներին:

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Ուկրաինական Boeing-ը, որը կործանվել է Թեհրանի մոտակայքում, պատահաբար է խոցվել մարդկային սխալի հետևանքով: ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ այս մասին նշված է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ։

Գլխավոր շտաբից հայտնել են, որ ինքնաթիռը խոցել են, որովհետև այն թռել է ռազմական կարևոր օբյեկտի մոտով:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ դա տեղի է ունեցել մարտական բարձր պատրաստության պայմաններում, ինչը կապված է Իրաքում ամերիկյան ռազմակայանների հրթիռային հարվածներից հետո ԱՄՆ-ի հնարավոր պատասխանի հետ:

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆն իր հերթին Twitter-ում գրել է, որ ավիավթարի է հանգեցրել մարդկային սխալը այն ճգնաժամի ժամանակաշրջանում, որը հրահրել Է ԱՄՆ-ի արկածախնդրությունը: Նա նաև ցավակցություն և ներողություն է հայտնել ավիաաղետի զոհերի ընտանիքներին:

​Իրանի նախագահ Հասան Ռոհանին նույնպես հայտարարություն է արել։

Հիշեցնենք` հունվարի 7-ի, լույս 8-ի գիշերը ուկրաինական ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800–ը թռիչքից գրեթե անմիջապես հետո կործանվել էր Թեհրանի օդանավակայանի մոտակայքում։ Մահացել էին օդանավում գտնվող բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները, ընդհանուր` 176 մարդ։ Նույն գիշեր Իրանը հրթիռակոծել էր Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազան և ավիաբազան։

Հրաշքով չի նստել ինքնաթիռ. մանրամասներ Իրանում կործանված ինքնաթիռի ուղևորների մասին

Այս գործողությունը հաջորդել էր հունվարի 2-ի, լույս 3-ի գիշերը տեղի ունեցած դեպքերին, երբ ԱՄՆ–ն Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջակայքում գործողություններ էր իրականացրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար 62-ամյա գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի դեմ, և այդ գործողությունների հետևանքով նրանք երկուսն էլ մահացել էին։ ԻՀՊԿ-ն էլ հայտարարել էր, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժ է լուծելու ամերիկացիներից։

Ըստ թեմայի

Փրկարարներն աշխատում են ուկրաինական ինքնաթիռի կործանման վայրում. տեսանյութ
«Շատ ցավալի է Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման լուրը». Մնացականյան
Վթարված ինքնաթիռը տեխնիկապես սարքին էր. ուկրաինական ավիաընկերության նախագահ
թեգերը:
ավիավթար, ԱՄՆ, ինքնաթիռ, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ