13:07 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
80 0 0

Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ կառավարությունն այսուհետ ևս ուշադիր է լինելու «Գազպրոմ Արմենիայի» կատարած ծախսերի հարցում։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հումորով արձագանքեց գազի թանկացման ու «Գազպրոմ Արմենիայում» կատարված կրճատումներին վերաբերող հարցերին։

Սակագինը կավելանա. Վրաստանը բացահայտել է ռուսական գազը ՀՀ տեղափոխելու պայմանագրի դետալները

«Արդեն սկսել եմ գազի մասին հարցերից հաճույք ստանալ»,– ասաց նա։

Անդրադառնալով գազի գնի հնարավոր բարձրացմանը` փոխվարչապետը վերահաստատեց, որ կառավարության հետ ռուսական կողմի պայմանավորվածության համաձայն` այն մինչև ապրիլի 1-ը կմնա անփոփոխ։ Գազի գինն ապրիլի 1-ից հետո կորոշվի ՀԾԿՀ–ում հարցի քննարկման արդյունքում։ Իսկ սահմանին գազի գինն այս տարվա ընթացքում չի փոխվի։

Ինչ վերաբերում է «Գազպրոմ Արմենիայում» կատարված կրճատումներին, որոնց թիվը ոչ պաշտոնական տվյալներով 800-900 է, Գրիգորյանը նշեց, որ նման կրճատումները կառավարությունը միայն ողջունում է։

«Անկախ սակագնի հարցից, անկախ սահմանի վրա գազի գնի հարցից, անկախ ամեն ինչից` եթե «Գազպրոմ Արմենիայում» կան ավելորդ աշխատակիցներ, պետք է կրճատվեն։ Եվ դա վերաբերում է ոչ միայն «Գազպրոմ Արմենիային»,– ասաց նա,–ուղղակի էլեկտորատ պահել մասնավոր կառույցում, կամ առավել ևս` մի կառույցում, որը հանրային ծառայություններ է մատուցում, դրա վերջը շատ վատ կլինի»։

Փոխվարչապետը վստահեցրեց, որ կառավարությունն այսուհետ ևս բծախնդիր է լինելու «Գազպրոմ Արմենիայի» կատարած ծախսերի նկատմամբ։

Հիշեցնենք` 2019թ.–ի վերջին տեղեկություն կար, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ 2020թ. Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի և կմնա 2019թ. մակարդակին:

Այս պահին գազի սակագինը ՀՀ սահմանին 1000 խմ գազի դիմաց 165 դոլար է։

2019թ. հունվարի 1-ին գազի 1000 խմ–ը սահմանին արժեր 150 դոլար։ Թերևս այս բարձրացումն է պատճառը, որ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է բարձրացնել նաև սպառողներին մատակարարվող գազի գինը։

Երկու անհայտով հավասարում. իշխանությունը չի բացառում, որ կսուբսիդավորի գազի թանկացումը

Ըստ թեմայի

«Չի բացառվում, որ ապրիլից հետո գազի սակագնի բարձրացման հայտ ներկայացվի». Բաղրամյան
Ինչպես է գազի գինը փոխվել ՀՀ բնակիչների համար
Ինչն է գազի հնարավոր թանկացման պատճառը. փոխվարչապետը որոշ տեղեկություններ է հայտնել
թեգերը:
գազի սակագին, գազ, Մհեր Գրիգորյան

Գլխավոր թեմաներ