14:26 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
26421

Ռոբերտ Քոչարյանն իր հերթական հարցազրույցի մի մասում խոսել է ՀՀ ներքաղաքական իրավիճակի, արտահերթ խորհրդարանական ընտրությունների և իր` քաղաքականություն վերադառնալու մասին։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Yerevan.Today Էլեկտրոնային լրատվամիջոցին, որում` ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։ Լրագրողը ՀՀ երկրորդ նախագահից հետաքրքրվել է` կարելի՞ է արդյոք խոսել Հայաստանում ներքաղաքական նոր փուլի մասին, ինչպե՞ս այն կդրսևորվի, և ո՞րը կարող է լինել 2020-ի գլխավոր ներքաղաքական իրադարձությունը կամ պահանջը։

«Աշունը քաղաքականապես ակտիվ էր և վստահաբար կարելի է պնդել, որ «կոնսենսուս մինուս մեկը» սկզբունքորեն կայացել է: Այս տարի կավարտվի նոր քաղաքական լանդշաֆտի ձևավորումը, ինչպես նաև կորոշվի օրակարգը, որն ունակ կլինի համախմբել քաղաքականապես ակտիվ քաղաքացիներին»,- պատասխանել է Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով` բոլորն էլ հասկանում են, որ հասարակության մեջ էյֆորիան անցել է, սակայն նրա ուժեղ ճնշման տակ ձևավորված իշխանությունը՝ մնացել։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի` խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, հանդիսանում է կառավարության թերհաս կցորդը, որն ունակ չէ կատարել գործադիր իշխանության վերահսկողության սահմանադրական գործառույթը։

«Ուղղակի աբսուրդ է». Ռոբերտ Քոչարյանի թոռնիկներին արգելում են հանդիպել պապին

«Քաղաքական գործընթացներն ընթանում են ԱԺ-ից դուրս, որտեղ էլ ձևավորվում է երկրի քաղաքական օրակարգը։ Ընթացիկ տարում խորհրդարանի կոնֆիգուրացիան վերջնականապես կդադարի արտացոլել հասարակական տրամադրությունները, ինչը կնշանակի լեգիտիմության կորուստ։ Այս հանգամանքն արտահերթ խորհրդարանական ընտրությունները ժամանակի հրամայականն ու գլխավոր քաղաքական պահանջն է դարձնելու։ Այս ամենը տեղի կունենա երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման և տրված խոստումները կատարելու կառավարության անկարողության ֆոնին»,- նշել է նա։

Իսկ կանցկացվե՞ն, արդյոք, ընտրություններն արդեն այս տարի, Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ այն կախված է քաղաքական գործընթացների ինտենսիվությունից, քաղաքացիների ներգրավվածության աստիճանից, իշխող խմբակցության կայունությունից և, իհարկե, իշխանությունների սխալներից:

«Իրադարձությունների նման զարգացման հավանականությունը բավականին բարձր եմ համարում։ Վարչապետի՝ Կապանում տեղի ունեցած վերջին ասուլիսի նման էքսցենտրիկ ասուլիսները միայն արագացնում են գործընթացը»,- ընդգծել է Քոչարյանը։

Խոսելով սեփական կարգավիճակի և ընդդիմադիր գործչի դերակատարման մասին, Քոչարյանը նշել է, որ իշխանությունն իր էությամբ ու գործողություններով իրեն վերադարձրեց քաղաքականություն, իսկ անազատության մեջ պահելով՝ հաջողությամբ դարձնում է իր ապաշնորհ կառավարմանը դիմակայելու խորհրդանիշ։

«Ճակատագիրը ժամանակին ինձ հնարավորություն տվեց առաջնորդել Ղարաբաղի անկախության համար պայքարը, որը խորհրդանշում էր ազգային ինքնագիտակցության վերածնունդը։ Երբ շարժումը նոր էր սկսվել, ինձ հրաշքով հաջողվեց խուսափել ադրբեջանական բանտից։ Ճակատագրի հեգնանքն այն է, որ ինձ ազատությունից զրկելով՝ մեր իշխանությունն այսօր լրացնում է այն, ինչն այն ժամանակ չհաջողվեց ազերիներին։ Պատմությունը գիտի բանտերից հաջող քաղաքական պայքարի շատ ոգեշնչող օրինակներ։ Հավանաբար, ինձ վիճակված է շատ կարևոր դեր խաղալ երկիրը մեր ազգային ինքնությունը քայքայող արատավոր իշխանությունից ազատելու գործում»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը։

Առաջարկում ենք փոխել Քոչարյանի խափանման միջոցը. մշակույթի գործիչների հայտարարությունը

Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ:

Ըստ թեմայի

Ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2019-ին. ներքաղաքական քամիներն ու աշխարհաքաղաքականությունը
Ռոբերտ Քոչարյանն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բուժզննում է անցել
Աղվան Վարդանյանը լծվել է Ռոբերտ Քոչարյանին ազատելու գործին
«Ուրեմն մենք մանկուրտների երկիր ենք». Քոչարյանի խոսքն իրարանցում առաջացրեց դատարանում
թեգերը:
Ընտրություններ, հարցազրույց, Ռոբերտ Քոչարյան, ԱԺ, Իշխանություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ