09:28 20 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.63
  • GBP622.51
  • EUR517.06
  • RUB7.53
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
9810

Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ իր համար Ապրիլյան պատերազմում մութ դրվագներ չկան, բայց հանձնաժողովը, ավելի խորանալով մանրամասների մեջ, կտա պատասխաններ, թե ինչ է եղել այն ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր հրավիրվել է ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողով։

Լրագրողների հետ զրույցում, փարատելով դավադրությունների մասին բոլոր մտահոգությունները  Օհանյանը նշեց, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ չէր կարող լինել այլ դավադրություն, քան թուրք–ադրբեջանական դավադրությունն է։ 

«Մենք զուգահեռ քննարկման արդյունքում եկանք այն եզրակացության, որ հանձնաժողովը պետք է իր աշխատանքը շարունակի և որևէ եզրակացության գա»,–ասաց նախկին նախարարը` հավելելով, որ ինքն այդ հանձնաժողովը չէր կազմի, կամ հանձնարարություն կտար առանձին աշխատել ՊՆ–ի հետ։ «Բայց քանի որ այն մեր պետական կառույցում է  ստեղծվել, պետք է աշխատի, և ես էլ իմ կողմից կաջակցեմ»,–ասաց նա։

Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ իր համար Ապրիլյան պատերազմում մութ դրվագներ չկան, բայց հանձնաժողովը, որոշ չափով ավելի խորանալով մանրամասների մեջ, կտա պատասխանները, թե ինչ է եղել այն ժամանակ։

Հիշեցնենք` Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր ԱԺ–ի` 2019թ.–ի մայիսի 31-ին ընդունած որոշմամբ` 6 ամիս ժամկետով։ Դեկտեմբերի 6-ին Անդրանիկ Քոչարյանի առաջարկով ԱԺ–ը որոշեց հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել ևս 6 ամսով։

1980-ականների զենքերը եղել են, կան և երկար ժամանակ լինելու են բանակում. Մովսես Հակոբյան

Այդ լրացուցիչ ժամանակահատվածում հանձնաժողովն, ըստ Քոչարյանի, պատրաստվում է լսել պաշտոնյաների պարզաբանումները։ Նրանց թիվը, հանձնաժողովի նախագահի խոսքով, կարող է հասնել 40-ի։

Նախորդ 6 ամսվա ընթացքում հանձնաժողովը 21 նիստ էր գումարել, որոնցում հարցաքննել էր 10 զինծառայողների։

«Ապրիլյան հանձնաժողովը լավ կաներ` Նիկոլ Փաշինյանին հրավիրեր հարցաքննության». Շարմազանով

Բացի այդ ՊՆ–ից հանձնաժողով են ուղարկվել մեծ ծավալի փաստաթղթեր, որոնցից առայժմ ուսումնասիրվել է 2684 էջը` 147 տեքստային և 14 գրաֆիկական քարտեզներով, տեղեկատվական– վերլուծական և հետախուզական, զորքերի կառավարման, օպերատիվ և այլ բնույթի գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերով։

Ըստ թեմայի

Դավիթ Տոնոյանն այցելել է Արցախյան պատերազմի զոհերի շիրիմներին. լուսանկարներ
Սեյրան Օհանյանը «կհարցաքննվի՞». «Հրապարակ»
Սենյակում դրված խորհրդավոր բալենին. ինչ կապ ունի ծառը կապիտան Արմենակ Ուրֆանյանի հետ
թեգերը:
Ապրիլյան ԱԺ քննիչ հանձնաժողով, ԱԺ, Սեյրան Օհանյան, Ապրիլյան քառօրյա պատերազմ, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ