14:49 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
131 0 0

Երգի հեղինակավոր մրցույթը ևս չեղարկվեց կորոնավիրուսի պատճառով։ Հանրային հեռուստաընկերությունը թեմայի առնչությամբ հաղորդագրություն է տարածել ։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի –Sputnik. «Եվրատեսիլ 2020» միջազգային երաժշտական մրցույթի չեղարկումից հետո դեռ հայտնի չէ՝ «Եվրատեսիլ 2021»-ին հունահայ երգչուհի Աթենա Մանուկյա՞նը կներկայացնի Հայաստանը, թե՞ կրկին կանցկացվի «Դեպի Եվրատեսիլի» ընտրական մրցույթը։

Facebook-ի պաշտոնական էջում Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ 2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ  տեղեկություն դեռ չկա։

«Մեծ ցավով ստիպված ենք հայտարարել Ռոտերդամի «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթի չեղարկման մասին։Եվրոպայում COVID-19-ի տարածմամբ ստեղծված անորոշությունը և մասնակից հեռարձակողների կառավարությունների, ինչպես նաև Նիդեռլանդների իշխանության հայտարարած սահմանափակումները հաշվի առնելով՝ Եվրոպական հեռարձակողների միությունն ընդունել է դժվար որոշում՝ իրադարձությունն ըստ ծրագրի շարունակելն անհնար է»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ովքեր են պայքարում «Եվրատեսիլ 2020»–ին մասնակցելու համար. լսեք և գնահատեք

Հավելենք, որ մարտի 17-ին «Եվրատեսիլի» կազմակերպիչները Twitter-ի իրենց պաշտոնական էջում գրել էին, որ հետևում են կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխարհում անընդհատ փոփոխվող իրավիճակին և շուտով որոշում կկայացնեն։

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Հայաստանի հանրային հեռուստաալիքի ուղիղ եթերում կայացավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին 12 թեկնածու։ Աթենան հաղթեց` հավաքելով 168 միավոր։ 60 միավոր նրան շնորհեց միջազգային ժյուրին, 58 միավոր` տեղի ժյուրին։ Եվս 50 միավոր երգչուհին ստացավ հեռուստադիտողի sms-քվեարկության շնորհիվ։

Աթենան խոստովանել էր, որ միշտ ցանկացել է Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլում»։

Նա ծրագրում էր ոչ միայն մասնակցել առաջիկա շոուին, այլև որոշ ժամանակ մնալ պատմական հայրենիքում, այցելել տեսարժան վայրեր և նույնիսկ հայկական շոու բիզնեսի մաս դառնալ։

Ինչպես անցավ Կարինայի «որոշիչ» ելույթը «Մանկական Եվրատեսիլ 2019»-ում. տեսանյութ

Ըստ թեմայի

Ի՞նչ գիտենք «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Աթենա Մանուկյանի մասին
Հայտնի է, թե որ խումբն է ներկայացնելու Ռուսաստանը «Եվրատեսիլ 2020»–ի ժամանակ
«Եվրատեսիլ 2020»-ը չի կայանա. ԶԼՄ
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան, Եվրատեսիլ, Աթենա Մանուկյան

Գլխավոր թեմաներ