18:36 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
134 0 0

Թուրքիայից ու Իրանից Հայաստան բանջարեղենի ներկրումը դադարեցվել է: Տեղական արտադրողներն ու ներկրողները բարձրացրել են վաճառքի գները:

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հանրությանն անհանգստացնող հարցին, թե ինչու է արտակարգ դրության օրերին հանրապետությունում թանկացել բանջարեղենը, մասնավորապես՝ լոլիկն ու վարունգը:

Ի՞նչ աջակցություն կստանան արտակարգ դրությունից տուժած գյուղացիական տնտեսությունները

Խոջոյանը նշեց, որ այս տարի լոլիկի մանրածախ գինը հանրապետության վաճառքի կետերում մարտ ամսին կազմել է միջինը՝ 1500 դրամ, այն դեպքում, երբ 2019թ-ի նույն ժամանակահատվածում դրա գինը եղել է շուրջ 700 դրամի սահմաններում: Այսպիսով, փոխնախարարն, ըստ էության, հերքեց տարածված այն տեսակետը, թե թանկացումը պայմանավորված է սեզոնային գործոնով: Փոխարենը Խոջոյանն առաջ քաշեց սեփական վարկածը:

«Դա ինչ-որ տեղ պայմանավորված է նաև նրանով, որ պայմանավորված աշխարհում ստեղծված իրավիճակով՝ ներկրումները սահմանափակված են, ու տեղական շուկան ստիպված է բավարարվել միայն տեղական արտադրանքով»,- ասաց էկոնոմիկայի փոխնախարարը:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսական ոլորտի արտադրողներին, Խոջոյանը համոզմունք հայտնեց, որ եթե անգամ արտակարգ դրությունը երկարաձգվի, նրանց ստացած բերքն առանց իրացման չի մնա:

«Այսօր իրենց վաճառքները թեև դանդաղել են, բայց սա հնարավորություն է տալիս այսօր մթերել ստացվող բերքը, իսկ հետո ավելի մեծ ծավալներով արտահանել»,-ասաց նա:

Ի դեպ, նշենք, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ 2018թ-ին Հայաստան է ներկրվել 1696 տոննա թարմ ու սառեցված բանջարեղեն, իսկ 2019թ-ին՝ 2904 տոննա:

Ընդ որում՝ 2019 թ-ին այս ապրանքային խմբի ամենամեծ խմբաքանակները ներկրվել են Թուրքիայից՝ 1516. 1 տոննա: Երկրորդ տեղում Իրանն է՝ 908.4 տոննայով, երրորդը՝ Վրաստանը՝ 462.7 տոննայով:

ՌԴ-ից ամբողջ տարվա ընթացքում ներկրվել է 7 տոննա թարմ ու սառեցված բանջարեղեն, Իսպանիայից՝ 4 տոննա, Նիդեռլանդներից՝ 4.8 տոննա:

Ներկրման փոքր ծավալներ են գրանցվել նաև Բելգիայից, Գերմանիայից, Իտալիայից ու Թաիլանդից:

Հիշեցնենք՝ մարտի 24-ին կառավարությունում կայացած մամուլի ասուլիսում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հայտնել էր, որ թեև մրգի ու բանջարեղենի շուկան դուրս է իր ղեկավարած կառույցի կարգավորման ոլորտից, բայց իրենք դիտարկում են կատարել տեղական միրգ-բանջարեղենի մանրածախ շուկայում ու պարզել՝ որոշակի թանկացում իրոք կա, որը, Գեղամ Գևորգյանի խոսքով, պայմանավորված է գյուղատնտեսական ոլորտի սեզոնայնության հետ:

Կառավարությունը կխրախուսի ճգնաժամի օրերին իր աշխատակիցներին չազատած գործատուներին

Ըստ թեմայի

Պետությունը կաջակցի միայն պարտաճանաչ ՓՄՁ-ներին
Կառավարությունը պատրաստ է աջակցել բոլորին, բացի բանկերից ու խաղատներից
Հակառակ ճգնաժամին՝ առաջին եռամսյակի հարկային եկամուտները կգերակատարվեն 5 մլրդ դրամով
թեգերը:
Թուրքիա, կորոնավիրուս, թանկանալ, կառավարություն, լոլիկ, Հայաստան

Գլխավոր թեմաներ