18:33 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.11
  • GBP603.94
  • EUR539.87
  • RUB6.97
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (848)
973 0 0

Կորոնավիրուսով վարակվածների ծայրահեղ ծանր դեպքերի նվազում կա. 2 հոգի, որոնք ծայրահեղ ծանր էին, հիմա արդեն դուրս են եկել այդ վիճակից։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի– Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 20–ով և դարձել 853։ Տեղեկությունը Facebook սոցիալական ցանցի իր էջով ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դուրս գրված պացիենտները նոր հայտնաբերված դեպքերից ավելի շատ են եղել` 25 առողջացում ունենք»,–ասաց վարչապետը։ Նրա խոսքով` առողջապահական համակարգը կամաց–կամաց դուրս է գալիս ցայտնոտից։

Փաշինյանը հայտնեց նաև, որ ծայրահեղ ծանր դեպքերի նվազում կա` 2 հոգի, որոնք ծայրահեղ ծանր էին, հիմա արդեն դուրս են եկել այս վիճակից։

Վարչապետը հիշեցրեց` կորոնավիրուսով վարակվածների բուժման համար 1400 մահճակալ է առանձնացվել, որոնց կեսն այժմ զբաղված է։

Նշենք, որ այս պահին կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 758–ն է, արդեն բուժվել են 87–ը։ 4287 մարդու թեստ բացասական է եղել։ Ցավոք, ունեցել ենք 8 մահվան դեպք։

Ճգնաժամի հակառակ կողմը. ո՞ւմ է հարստացնելու կորոնավիրուսը

Հիշեցնենք, որ ապրիլի 6–ի տվյալներով դրական դինամիկա էր գրանցվել վիրուսի կանխարգելման հարցում։ Ինչպես երեկ իր Facebook-ի ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 5-ին արված 263 թեստերից դրական է եղել ընդամենը 11-ը, այսինքն՝ միայն 11 մարդու մոտ է կորոնավիրուսը հաստատվել։ Նրա խոսքով` եթե այս դինամիկան պահպանվի, մեկ շաբաթից հնարավոր կլինի խոսել սահմանափակումները մեղմացնելու մասին։

Բնակչության կեսից ավելին պետք է հիվանդանա և իմունային պատնեշ ստեղծի. հոլանդական մոտեցում

Հիշեցնենք նաև, որ կորոնովիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել։ 

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ. չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը: Քաղաքացիները տնից դուրս գալ կարող են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ: 

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (848)

Ըստ թեմայի

«Ձեր անունով անցագիր չկա»․ «Սվո Ռաֆի» խորամանկ հնարքների և մերօրյա հորինվածքների մասին
Նադեժդա Բաբկինային թոքերի արհեստական շնչառության սարք են միացրել
Աստրախանում հայն անվճար տեղափոխում է բժիշկներին. նրա մարտահրավերին 30 կամավոր է միացել
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, հիվանդանոց, հիվանդ, համավարակ, վարակ, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ