08:01 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1227)
111 0 0

ԱԺ նիստում ՊԵԿ նախագահն առաջարկեց փոփոխություն կատարել նաև ՀՀ կուտակային կենսաթոշակների մասին օրենքում՝ խոստանալով, որ իր ղեկավարած կառույցն առաջիկայում կներկայացնի այդ նախագիծը:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Հարկային օրենսգրքում լրացումների ու փոփոխությունների նախագիծ է ներկայացրել, որի բուն նպատակը կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի ընթացքում իրենց հարկային պարտավորությունները չկատարած գործարարներին աջակցելն է:

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով օրենքի նախագիծը, Մելքումյանը մասնավորապես նշեց, որ առաջարկվում է հարկային պարտավորություն կուտակած գործարարների նկատմամբ կիրառվող տույժ-տուգանքները կրկնակի նվազեցնել:

Եթե գործող օրենքով տուգանքի չափը հաշվարկվում է հարկային պարտավորության 0.075%- ի չափով, ապա Մելքումյանի առաջարկով տուգանքը կկազմի 0.04%:

«Նաև օրենսգրքի 430-րդ հոդվածի 1-ին մասով, եթե հարկային պարտավորությունը գերազանցում է 500 000 դրամը, հարկային մարմնի ղեկավարն իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու: Մենք առաջարկում ենք այս շեմը բարձրացնել մինչև 1 500 000 դրամ»,- ասաց Մելքումյանը:

ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը խորհրդարանականներին հայտնեց, որ ՊԵԿ-ը կողմ է առաջարկվող փոփոխություններին և առաջարկեց կարգավորումը տարածել ապրիլի 21-ից սկսած չվճարված հարկերի նկատմամբ, քանի որ նախորդ ամսվա հարկային պարտավորությունները ժամկետանց են դառնում յուրաքանչյուր հաջորդ ամսված 20-ից հետո:

Միաժամանակ ՊԵԿ նախագահն առաջարկեց նմանօրինակ փոփոխություն կատարել նաև ՀՀ կուտակային կենսաթոշակների մասին օրենքում՝ խոստանալով, որ այդ նախագիծը կներկայացնի արդեն ՊԵԿ-ը:

«Ես ուզում եմ, որ այս առաջարկը մենք ներկայացնենք տնտեսագիտական տեսանկյունից: Սա ոչ թե սոսկ տույժի տոկոսադրույքի նվազեցում է կամ արգելադրման շեմի ավելացում՝ երեք անգամ, այլ սա, ըստ էության, կառավարության կողմից հարկ վճարողներին հարկային գործիքի տրամադրում է: Մենք ասում ենք, որ արտակարգ դրության պայմաններում ժամկետանց պարտավորությունների վրա տույժ չենք կիրառելու և գույքի վրա արգելանք չենք դնելու»,- ասաց Անանյանը:

ՊԵԿ նախագահի հաշվարկով՝ այս հնարավորությունից կօգտվեն ՀՀ հարկ վճարողների շուրջ 50%-ը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելանում է․ նոր տեղեկություններ

Հիշեցնենք՝ ԱԺ-ն այսօր երկու պատգամավորի առաջարկով արտահերթ նիստ է գումարել: Պատգամավորները փորձում են իրենց օրենսդրական նախաձեռնություններով մեղմել կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի տնտեսական հետևանքները: Օրակարգում երկու նախագիծ է, որի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ու «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանն են:

Երկուսն էլ լրացումներ են առաջարկում ՀՀ Հարկային օրենսգրքում:

Նշենք, որ Բաբկեն Թունյանն իր օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում է արտոնություն սահմանել կորոնավիրուսի շրջանում՝ 2020թ-ի ընթացքում Հայաստանում ներդրումներ անող գործարարների համար:

Երկու նախագծերի վերջնական ընդունման համար սահմանվել է 24-ժամյա ռեժիմ: Նախագծերի հեղինակները հույս հայտնեցին, որ դրանք հնարավոր կլինի ընդունել այսօրվա ընթացքում:

Վանաձորում կա՛մ կորոնավիրուսի թվերը կաճեն, կա՛մ աղքատությունը. պատգամավոր

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1227)

Ըստ թեմայի

Հայազգի գործարարի ռեստորանը որոշել է սատարել Կոմունարկայի հիվանդանոցի բժիշկներին
Կորոնավիրուսից մահացածը գործարար էր. նրան օրերս վիրահատել էին. մանրամասներ
Կորոնավիրուսի շրջանում ներդրումներ անող գործարարները հնարավոր է` արտոնություն ստանան
թեգերը:
ԱԺ, ՀՀ Ազգային ժողով, Տուգանք, գործարար, հարկային օրենսգիրք, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Միքայել Մելքումյան

Գլխավոր թեմաներ