00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարուքյանը շրխկացրեց դուռն ու հեռացավ ԱԺ նիստերի դահլիճից

© Sputnik / Asatur YesayantsРуководитель фракции "Просвещенная Армения" Эдмон Марукян на заседании Парламента (18 января 2019). Еревaн
Руководитель фракции Просвещенная Армения Эдмон Марукян на заседании Парламента (18 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատգամավորի վրդովմունքի պատճառը կառավարության ներկայացրած բյուջեի փոփոխությունների նախագիծն էր:

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ հարց ու պատասխանից հետո ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հեռացավ ԱԺ նիստերի դահլիճից:

Պատգամավորի վրդովմունքի պատճառը կառավարության ներկայացրած բյուջեի փոփոխությունների նախագիծն էր: Մարուքյանը ֆինանսների նախարարից պահանջեց բացահայտել ամբողջ ճշմարտությունը, բացահայտ ասել, որ ներկայացված նախագծով կառավարությունը փորձում է խորհրդարանին զրկել բյուջեի հետագա փոփոխությունները քննարկելու ու թույլատրելու իրավունքից:

Спикер и вице-спикеры Национального Собрания на внеочередном заседании парламента Армении (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ազգային ժողովի արտահերթ նիստը մեկնարկեց շնորհավորանքով

«Դուք ուզում եք, որ ամբողջ տարին չգաք խորհրդարան, բյուջեի փոփոխությունների համար և գաք միայն դեֆիցիտի պարագայում: Ի՞նչն է խանգարում, որ տարվա ընթացքում (պարզ է, չէ՞, որ ամբողջ տարին արտակարգ դրություն չի լինելու) կառավարությունն արտահերթ նիստ հրավիրի, խորհրդարանը հավաքվի: Լավ, պատգամավորները կարծիք չասե՞ն բյուջեի ծախսերի այս ու այն կողմ տեղափոխելու վերաբերյալ: Էդ մի կարծիք ասելու հնարավորությունն է մնացել, հիմա դուք այս փաթեթով առաջարկում եք, որ խորհրդարանն ինքն իրեն զրկի այդ իրավունքից»,- ասաց Մարուքյանը:

Ֆինանսների նախարարը մեկնաբանեց, որ նման սահմանափակում կիրառվելու է միայն կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ժամանակահատվածի համար:

«Դուք ասում եք՝ արտակարգ դրությունը կդադարի, մինչդեռ աշխարհում, կարծես թե ոչ ոք հանձն չի առել ասելու, թե երբ է ավարտվելու այս ամենը, և երբ է աշխարհը վերադառնալու իր բնականոն հունին»,- ասաց Ջանջուղազյանը:

Նրա խոսքով` կառավարությունն ինքն էլ չգիտի, թե բյուջեի վերաբաշխման անհրաժեշտությունն ինչ պարբերականությամբ կառաջանա:

Նախարարի մեկնաբանությունն, ըստ ամենայնի, չբավարարեց Մարուքյանին ու նա հեռացավ դահլիճից՝ իր հետևից աղմուկով փակելով դուռը:

Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար ԱԺ-ն իր բյուջեից 500 մլն դրամ հետ կուղղի պետբյուջե

Բանն այն է, որ կառավարությունը ներկայացրած նախագծով առաջարկում է «Կորոնավիրուսային վարակի դեմ պայքարին, հետեւանքների չեզոքացմանն ու վերացմանն ուղղված ծրագրեր ու միջոցառումներ իրականացնելու նպատակով առաջնորդվել կառավարության որոշումների հիման վրա բյուջետային վերաբաշխումներ կատարելով:

Ինչ վերաբերում է «ՀՀ պետական բյուջեի մասին» 2020թ-ի օրենքում փոփոխությունների արդեն ԱԺ ներկայացրած  նախագծին, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ կանխատեսվում է 324 մլրդ դրամի պակասուրդ՝ նախատեսված 161 մլրդ դրամի փոխարեն: Այս հաշվարկով կառավարությունն առաջարկում է բյուջեի դեֆիցիտը նախատեսված 2.5%-ից ավելացնել 5%-ով` դարձնելով 7.5% ու այն ծածկելու համար արտաքին աղբյուրներից պարտք վերցնել լրացուցիչ 260 մլրդ դրամ (541 666 666 դոլար):

Деньги - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսը ստիպում է վերանայել բյուջեն. կանխատեսվում է 5%-անոց պակասուրդ

«Մենք չունենք 324 մլրդ դրամ ազատ մնացորդ, ավելին՝ տրամաբանական էլ չէր լինի մեր ունեցած 1.8 տրիլիոն բյուջեի պայմաններում նման ազատ միջոցներ ունենալը, և մենք ներկայացրել ենք նախագիծ, որով երթադրվում է, որ մենք պարտք կներգրավենք, մեր պարտքային ցուցանիշները կփոխվեն»,- ասաց Ջանջուղազյանը:

Ինչ վերաբերում է պակասուրդին, այն կառավարության հաշվարկով առաջացել է 2020թ.-ին նախատեսվող հարկային եկամուտների 169.1 մլրդ դրամով (352 291 666 դոլար) կրճատվելու ու ևս 150 մլրդ դրամ (312 500 000 դոլար) կառավարության որոշումներով կորոնավիրուսի հետևանքների վերացմանն ուղղվող պետական օժանդակության փաթեթներին ուղղելու արդյունքում:

«Կառավարության  նախատեսած 150 մլրդ դրամ սոցիալ-տնտեսական աջակցության փաթեթները ծախսվելու են հետևյալ հիմնական ուղղություններով. 25 մլրդ դրամ` ձեռնարկություններին աջակցության ծրագրեր, 25 մլրդ դրամ` սոցիալական աջակցության ծրագրեր, 80 մլրդ դրամ` տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրեր, 20 մլրդ դրամ` պահուստային միջոցներ անհրաժեշտ վերաբաշխումներ իրականացնելու համար,- ասաց նախարարը,- հիմա մենք չգիտենք, թե անորոշության ներկա աստիճանի պայմաններում որ միջոցառումներում ու ինչ չափի վերաբաշխումների ու փոփոխությունների անհրաժեշտություն կլինի»:

Հայաստանը հեղափոխությունից հետո սկսել է ավելի շատ գումար վճարել ԵԱՏՄ բյուջե

Հիշեցնենք` ապրիլի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց ֆինանսների նախարարության առաջարկը ՝ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին: Նախագիծը որոշվեց քննարկել ԱԺ արտահերթ նիստում: Նիստի օրակարգում 2020 թվականի պետական բյուջեի փոփոխությունների նախագծից բացի ներառված են նաև արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքներում փոփոխությունների վերաբերյալ կառավարության առաջարկած նախագիծը, ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու և Վարչական իրավախախտումների վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Լրահոս
0