17:58 31 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Դաժան սպանություններ և վենդետա Գավառում (23)
2522 0 0

Այս պահին Գավառում տեղի ունեցած դեպքի վայրում են ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Երեկ Գավառի բժշկական կենտրոն տեղափոխված ու հարձակման ենթարկված երկու եղբայրների` Արմեն և Դավիթ Հայթյանների վիճակը ծայրահեղ ծանր է. նրանցից մեկը ծեծից հետո վիրահատվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը` երկու եղբայրներից մեկին դեպքից հետո Գավառի ԲԿ–ում վիրահատել են (սիրտը, թոքերն ու պարանոցը)։

Մեր տեղեկություններով` երեկ շուրջ 300 մարդ է հավաքված եղել հիվանդանոցի մոտ, նրանցից քառասունին` լոմերով ու դանակներով զինված, հաջողվել է ներխուժել հիվանդանոց։ Գավառի ԲԿ–ն երկու մուտք ունի, որտեղ հսկողություն են իրականացրել ոստիկանները, սակայն նրանց հրելով` այդ 40–ը ներխուժել են ներս, մտել Հայթյանների սենյակ ու վնասել եղբայրներին։ Եղբայրներին Գավառի ԲԿ–ում վիրահատելուց հետո տեղափոխել են երևանյան հիվանդանոցներ։

Ի դեպ, Հայթյան եղբայրները ոչ թե կրակոցների հետևանքով են հիվանդանոցում հայտնվել, այլ դեպքի վայրից փորձել են փախուստի դիմել, սակայն վթարի են ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց։

Այս պահին արդեն իսկ մի քանի տասնյակ բերման ենթարկվածներ կան։ Տեղում են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Հիշեցնենք` երեկ ապրիլի 28–ին, Գավառում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով երկու մարդ մահացել էր, իսկ 4–ը տեղափոխվել էին հիվանդանոց։ 

Այնուհետև գիշերը հայտնի դարձավ, որ որոշ մարդիկ մտել են Գավառի հիվանդանոց ու վիրավորներից երկուսի վիզը կտրել։ Նշվում էր նաև, որ տեղում է եղել ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։  

Այսօր ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարեց, որ ոստիկանապետը տեղում չի եղել, իսկ հիվանդանոցում որևէ մեկին չեն սպանել։

Նշենք, որ դեպքի վայրում հայտնաբերվել է Lada մակնիշի 91 XX 100 համարանիշի ավտոմեքենա, որի վրա եղել են կրակոցի հետքեր, ինչպես նաև Niva մակնիշի 23 ՍL 354 համարանիշի ավտոմեքենա, որի վրա նույնպես եղել են հետքեր:

Գավառի հիվանդանոցում տեղի ունեցած դեպքից տուժածները տեղափոխվել են Երևան

Ոստիկաններն ու քննիչներն աշխատում են մի քանի վարկածի ուղղությամբ, այդ թվում՝ վենդետայի՝ կապված տարիներ առաջ Գավառում Նորատուս գյուղի բնակիչ Հայկ Հակոբյանի սպանության հետ: Վերջինիս հայրը Գեղարքունիքի փոխմարզպետն էր, իսկ նրանց ազգականներն են հանցագործ աշխարհում հայտնի «հեղինակություններ» Նորատուսցի Ալիկը և Արա Բանդուրյանը:

թեմա:
Դաժան սպանություններ և վենդետա Գավառում (23)

Ըստ թեմայի

Սպանություն ավտոմեքենայով. Գավառի դեպքն ուղղակի ավտովթար չէր. տեսանյութ
Հայտնի են Գավառի դաժան դեպքից մահացածների և վիրավորների անունները. նոր մանրամասներ
Գավառի հիվանդանոցում տեղի ունեցած դեպքից տուժածները տեղափոխվել են Երևան
թեգերը:
վենդետա, Վիրավոր, կրակոց, Գավառ

Գլխավոր թեմաներ