19:47 03 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
104011

Դրական է եղել ոչ միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեստի պատասխանը, այլ նաև նրա ընտանիքի անդամներինը։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի- Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։ Տեղեկությունը Փաշինյանը հայտնեց Facebook-ի իր ուղիղ եթերի ընթացքում։ Նրա խոսքով` որևէ ախտանիշ չեն ունեցել, ամեն օր աշխատանքի մեկնելուց առաջ ջերմաչափվել է, ջերմություն չի ունեցել։

«Կռահում եմ, որ վարակվել եմ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում։ Խորհրդակցություններց մեկի ժամանակ ջրի բաժակներն առանց ձեռնոցի էին տեղադրում։ Տեղում նկատողություն արեցի, բայց արդեն ուշ էր։ Իսկ ընտանիքիս անդամներն ինձանից են վարակվել»,–ասաց Փաշինյանը` հավելելով, որ այդ մատուցողը, որը բաժակներն էր տեղադրում, ևս վարակվել է կորոնավիրուսով։

Առաջնագիծ մեկնելուց առաջ երեկ Փաշինյանը որոշել է թեստ հանձնել, և թեստի պատասխանը դրական է եկել։ Ընդ որում, դրական է եղել նաև ընտանիքի մյուս անդամներ թեստերի պատասխանը։

«Աշխատելու եմ վարչապետի կեցավայրից, գրեթե բոլոր հնարավորությունները կան, ինչքան որ հնարավոր է կաշխատեմ տնից»,–ասաց Փաշինյանը և հորդորեց բոլորին պահպանել հակահամաճարակային կանոնները։ «Մեզ կոնկրետ չօգնեցին դրանք։ Բայց համոզված եմ, որ իմ` կանոնների պահպանման շնորհիվ ինձանից կառավարությունում քչերն են վարակվել»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 31–ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը 9282 է։ Մեկ օրում թեստի դրական պատասխան է ստացել 355 մարդ։

Նշենք, որ այսօր` հունիսի 1–ի, Նիկոլ Փաշինյանը նշում է իր ծննդյան 45–ամյակը։

Ըստ թեմայի

Արցախում ևս երկու մարդու մոտ կորոնավիրուս է հաստատվել
Հոգեկան առողջության կենտրոնում արձանագրվել է կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք
Կորոնավիրուսից մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը
թեգերը:
թեստ, կորոնավիրուս, ընտանիք, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ