21:21 12 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP632.83
  • EUR570.60
  • RUB6.64
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
127 0 0

Արմեն Սարգսյանը հիշեցրել է՝ ավելի քան 200 տարի առաջ, երբ մենք դեռ պետություն չունեինք, Շահամիրյանները գրեցին «Որոգայթ փառացը»` որպես ապագա Հայաստանի Սահմանադրություն։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է։ Միաժամանակ հուլիսի 5-ին նշվում է նաև պետական խորհրդանիշների՝ դրոշի, զինանշանի և օրհներգի օրը։ Տոնական օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Պատմությունը ոչ միայն լավ ուսուցիչ է, այլև ակամա հուշարար։ Այն անընդհատ հիշեցնում և հուշում է մեզ չմոռանալ, որ որպես պետություն ու հասարակություն հաջողության հասնելու գրավականը ձեռք ձեռքի տված, միասնաբար երկիրը կառուցելն է,
որ մենք ունենք նախ՝ պետական և ազգային ընդհանուր շահեր, նոր միայն՝ անձնական կամ մասնավոր, որ բարձրագույն արժեքը մարդն է, որ Սահմանադրությունը ոչ միայն իրավունք ու պարտականություն է, այլև՝ մտածողության ու գործունեության մշակույթ, արժեհամակարգ, փիլիսոփայություն»,- իր ուղերձում նշել է ՀՀ նախագահը։

Արմեն Սարգսյանը հիշեցրել է՝ ավելի քան 200 տարի առաջ, երբ մենք դեռ պետություն չունեինք, Շահամիրյանները գրեցին «Որոգայթ փառացը»։ Այն ստեղծվեց որպես ապագա Հայաստանի Սահմանադրություն՝ «երազանքով հուսալով, որ գալու է այդ՝ հայոց պետականության ժամանակը, պետականություն՝ զերծ փառքի որոգայթներից»։

Արմեն Սարգսյանը հայտնել է, որ Սահմանադրական դատարանին վերաբերող օրենքը չի ստորագրի

Նախագահն ընդգծում է, որ յուրաքանչյուրիցս առավելագույն ջանքեր ու պատասխանատվություն, կարգապահություն և զգոնություն է պահանջվում մարտահրավերներն արժանապատվությամբ հաղթահարելու և առաջ շարժվելու համար:

«Մենք պարտավոր ենք լինել շրջահայաց, միասնական ու նախաձեռնող, որ ունենանք և վաղվա սերունդներին փոխանցենք կայուն և զարգացած երկիր՝ ուժեղ պետության, համերաշխ և հանդուրժող հասարակության, պետական անխաթար խորհրդանիշների՝ դրոշի, զինանշանի, օրհներգի, պետության զարգացման և ազգային միասնականության հիմքը կազմող Սահմանադրության տեսքով, որպես հզոր և բոլոր առումներով առողջ Հայաստան»,- հավելել է նախագահ Սարգսյանն ու բոլորին մաղթել խաղաղություն, բարեկեցություն ու լավատեսություն:

«Աստված պահապան մեր Հայրենիքին և բոլորիս»,- այս խոսքերով նախագահ Արմեն Սարգսյանը եզրափակել է իր շնորհավորական ուղերձը։

Հիշեցնենք՝ ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։ 

Սահմանադրության առաջին փոփոխություններն արվել են 2005 թվականին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Փոփոխության անհրաժեշտությունն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ 2001 թվականին Հայաստանը Եվրոպայի խորհուրդ մտավ։

Եթե 2005 թվականին տեղի ունեցածը կարելի է սահմանադրական փոփոխություններ անվանել, ապա 2015 թվականի դեկտեմբերի 6-ին` Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանն արդեն փաստացի նոր փաստաթուղթ ընդունեց։ 2015 թվականի Սահմանադրության ընդունումը նշանակում էր, որ երկիրը կիսանախագահական կառավարման ձևից անցնում է խորհրդարանականի։

Իսկ այս տարի առաջին անգամ սահմանադրական փոփոխություններն արվեցին ոչ թե հանրաքվեի միջոցով (այն պաշտոնապես չեղարկվեց կորոնավիրուսի ու արտակարգ դրության պատճառով), այլ Ազգային ժողովի քվեարկությամբ։

Նոր փոփոխություններով` ՍԴ այն դատավորները, որոնք 12 տարուց ավել էին պաշտոնավարել (Ալվինա Գյուլումյան, Հրանտ Նազարյան և Ֆելիքս Թոխյան) ազատվեցին պաշտոնից, իսկ Հրայր Թովմասյանը հրաժեշտ տվեց ՍԴ նախագահի պաշտոնին, սակայն նա շարունակում է աշխատել որպես ՍԴ դատավոր։

«Սահմանադրական փոփոխությունների օրենքն ընդունվել է ոչ սահմանադրական ճանապարհով». Խաչիկյան 

Ըստ թեմայի

Զեյնալյան. «Անցումային արդարադատությունը Հայաստանում չի խախտի սահմանադրությունն ու օրենքը»
Բռնապետությունը կանխելու երաշխիքը Սահմանադրությունն է. Աշոտյան
Սահմանադրությունը չի փոխվի, դրա փոխարեն կընդունվի նորը և հնարավոր է՝ առցանց քվեարկությամբ
թեգերը:
ուղերձ, Արմեն Սարգսյան, Հայաստան, սահմանադրություն

Գլխավոր թեմաներ