02:45 21 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.19
  • GBP711.08
  • EUR629.57
  • RUB7.08
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
47 0 0

Օրենսդրական նոր կարգավորումները թույլ կտան նաև ստուգել ոչ միայն տվյալ պաշտոնյաների գույքի մասին տվյալների իսկությունը, այլև նրանց՝ քրեական ենթամշակույթին հարելու հանգամանքը:

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարությունը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկում «Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից մի քանի օրենքներում, որոնցով ՀՀ-ում ներդրվելու է ծախսերի ու եկամուտների հայտարարագրման նոր ինստիտուտ:

Նախագծերի փաթեթեն այսօր կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ նոր կարգավորումները մեծ կարևորություն են ունենալու հատկապես կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման տեսանկյունից:

«Անձը պարտավոր է հայտարարագրել 1 մլն դրամը գերազանցող ծախսերը կամ որոշակի ժամանակահատվածում արված նույն տեսակի ծախսերը, որոնց հանրագումարը գերազանցում է 2 մլն դրամը: Այդ ծախսերի թվին են դասվում, օրինակ, հանգստի համար կատարված ճանապարհածախսը, կեցության ծախսերը, շարժական կամ անշարժ գույքի վարձակալությունը, ուսման վարձավճարները, գյուղատնտեսական գործունեության համար իրականացրած ծախսերը և այլն»,- ասաց Բադասյանը:

Նոր օրենքի ընդունման պարագայում հայտարարատուն ստիպված է լինելու ներկայացնել ոչ միայն իր, այլև այլոց անուններով ձևակերպված, բայց փաստացի իրեն պատկանող գույքը:

«Նախագծով փաստացի տիրապետվող գույք է համարվում հայտարարատուին սեփականության իրավունքով չպատկանող, բայց վերջինի կողմից վերահսկվող գույքը կամ հաշվետու ժամանակահատվածում 90 և ավելի օր փաստացի տիրապետվող կամ օգտագործվող անշարժ կամ շարժական գույքը»,- ասաց նախարարը:

Նոր օրենքով առաջարկվում է նաև ընդլայնել այն պաշտոնյաների շրջանակը, որոնք պարտավոր են եկամուտների ու ծախսերի հայտարարագիր ներկայացնել:

Այդ շրջանակում կներառվեն համայնքների աշխատակազմերի քարտուղարները, 15 000 և ավելի բնակիչ ունեցող համայնքների ավագանու անդամները և բոլոր համայնքների ղեկավարները՝ անկախ բնակչության թվից ու համայնքի մեծությունից:

Նոր օրենսդրական կարգավորումները թույլ կտան նաև ստուգել ոչ միայն տվյալ պաշտոնյաների տիրապետած գույքի մասին տվյալների իսկությունը, այլև նրանց՝ քրեական ենթամշակույթին հարելու հանգամանքը:

Արմեն Սարգսյանը գույքահարկին վերաբերող օրենքի վրա վետո կդներ, եթե նման իրավունք ունենար

Դրա համար կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրավունք կունենա դիմելու համապատասխան օպերատիվ մարմիններին ու նրանց միջոցով ստանալ անհրաժեշտ տեղեկությունները տվյալ պաշտոնյայի մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, որ մինչև հիմա պաշտոնյաները հայտարարագրում են միայն իրենց եկամուտները:

«Դա լավ է, բայց ամբողջական չէ,- ասաց նա,- հիմա առաջարկվում է, որ պետական պաշտոնյաները հայտարարագրեն իրենց ծախսերը նույնպես»:

Այս նորամուծության արդյունքում, ըստ վարչապետի, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կկարողանա համեմատել պաշտոնյայի ներկայացրած ծախսերն ու եկամուտները, ինչպես նաև վերահսկել նրանց բանկային հաշիվների տեղաշարժերը:

Այս կերպ, ըստ Փաշինյանի, կստեղծվի մի համակարգ, որը հնարավորություն չի տա պաշտոնյային կոռուպցիոն գործունություն ծավալելու:

Քննարկումից հետո կառավարությունը հավանություն տվեց ներկայացրած օրենսդրական փաթեթը խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու առաջարկը:

Որքա՞ն գույքահարկ ենք վճարելու առաջիկա տարիներին

Ըստ թեմայի

Տնտեսական անկումը երկնիշ թվով կլինի՞. նախկին նախարարը իշխանությանը լավատես է համարում
Թանկ և էժան տներ Հայաստանում. ով որքան է վճարելու անշարժ գույքի համար
Արմեն Սարգսյանը ժամանակավրեպ է համարում գույքահարկի մասին օրենքը, բայց ստորագրել է
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, պաշտոնյա, գույք, Հայաստան

Գլխավոր թեմաներ