13:02 08 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
42 0 0

Քննություն է տարվում քաղաքացու առևանգման, վերջինիս ֆիզիկական ցավ պատճառելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Սևան քաղաքի բնակիչներից մեկը հաղորդում է տվել, որ մի խումբ անձինք իրեն առևանգել են ու բռնություն գործադրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Սևան քաղաքի բնակիչը 2020 թվականի հուլիսի 28-ին հաղորդում է տվել, որ հուլիսի 14-ին` ժամը 18:00-ի սահմաններում, մի խումբ անձինք, բռնություն գործադրելով, Իջևան-Երևան ավտոճանապարհի 135.5 կմ հատվածում առևանգել են իրեն, տեղափոխել ու պահել են իրեն անծանոթ շինությունում, որտեղ նրանցից մեկը զենքով կրակել է իր աջ ձեռքի ցուցամատին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով և 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Սևան քաղաքի բնակիչ ճանաչվել է տուժող և հարցաքննվել:

Պարզվել է տուժողին տևական ժամանակ ապօրինի ազատությունից զրկելու պահման վայրը, վերջինիս առևանգած անձանցից մեկի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1980թ.:

Վանաձորում տղամարդը սեքսուալ բռնության է ենթարկել 29-ամյա մի կնոջ, ապա փախուստի փորձ արել

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու, զենքի ձեռք բերման աղբյուրը, առերևույթ հանցագործություն կատարած մյուս անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

«Դիլիջան ազգային պարկից» ծառեր են հատել. համագյուղացիների հանցավոր խումբը բացահայտված է
  

Ըստ թեմայի

Վանաձորում 4 հոգով ծեծել են ոստիկաններին ու փախել
Մայրը, լսելով նորածնի ճիչը, սրբիչը մտցրել է նրա բերանը. զարհուրելի դեպքի մանրամասները
Ծեծկռտուք Զարթոնքում. գլխավոր դերերում գյուղապետի տեղակալն ու նախկին գյուղապետն են
թեգերը:
Սևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ