00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տավուշյան մարտեր, թուրքական սպառնալիք. Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян на заседании Совета Безопасности (10 июля 2020). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на заседании Совета Безопасности (10 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ անվտանգության խորհրդի հերթական նիստում վարչապետն ընդգծել է` ամենակարևոր արձանագրումը, որ մենք պիտի անենք, դա այն է, որ ՀՀ-ն ի վիճակի է սպասարկել անվտանգային իր մարտահրավերները:

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի հերթական նիստը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից։

Премьер-министр Никол Пашинян на заседании Совета Безопасности (10 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը ներկայացրել է Ազգային անվտանգության ռազմավարությունը. ինչն է կարևորը

Բացման խոսքում Փաշինյանն արձանագրել է, որ նախորդ նիստում ընդունված Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, կարճ ժամանակ անց ապացուցեց իր արդիականությունն ու կենսունակությունը: Վարչապետի դիտարկմամբ՝ փաստաթղթում ճշգրիտ են գնահատվել մեր երկրի անվտանգային սպառնալիքները:

«Մեր նախորդ նիստից հետո տեղի ունեցան տավուշյան հայտնի դեպքերը՝ Տավուշի հաղթական մարտերը, և պետք է արձանագրել հետևյալը՝ նախորդ ողջ շրջանում Ադրբեջանն ընդունել էր մի այնպիսի կեցվածք, որով Ղարաբաղի հարցի ռազմական ճանապարհով չլուծումը, իր կողմից դա չնախաձեռնելը ներկայացնում էր որպես զիջում և՛ Հայաստանի, և՛ միջազգային հանրության համար: Եվ մենք այս ողջ ընթացքում Ադրբեջանի ղեկավարությանը հորդորում էինք, որ պետք չէ Հայաստանի հետ խոսել ուժի դիրքերից, ուժի լեզվով, և դա անհեռանկար հռետորաբանություն է: Եվ, ըստ էության, հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին դա և ապացուցեցին, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում»,– ասել է նա:

Նրա խոսքով՝ ժամանակն է, որ Ադրբեջանի իշխանությունը դա ընդունի, որովհետև եթե Ղարաբաղի հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի ժողովուրդը վաղուց այդ հարցը լուծել, ավարտել է:

Ռուբեն Սանամյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել. ևս 199 զինծառայող պարգևատրվել են

«Շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ կառուցողական, և մեր դիրքորոշումն է, որ, այո՛, Արցախի հարցը պետք է կարգավորվի խաղաղ բանակցային ճանապարհով, և ՀՀ դիրքորոշումը, ըստ էության, միշտ էլ եղել է սա, ընդ որում՝ անկախ կառավարությունների և իշխանությունների քաղաքական ծագումնաբանությունից»,– շեշտել է վարչապետը:

Ըստ Փաշինյանի`հաջորդ գործոնը, որն արձանագրված է Ազգային անվտանգության ռազմավարության մեջ Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունն է մեր տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում:

Стоп-кадр прямого эфира брифинга с участием премьер-министра Никола Пашиняна, вице-премьера Тиграна Авиняна и министра здравоохранения Арсена Торосяна (1 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Սա սպառնալիք է ազգային անվտանգությանը». Փաշինյանն ԱԱԾ տնօրենին հանձնարարական է տվել

«Կարծում եմ, որ Թուրքիայի ապակայունացնող և ապակառուցողական գործունեությունն էական անհանգստություններ և մտահոգություններ է առաջացնում ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ Եվրասիական տարածաշրջանի, Եվրոպական տարածաշրջանի մեր գործընկերների մոտ: Սա մի օրակարգ է, որն արդեն իսկ ձևավորված է, և այդ օրակարգում մեր անելիքները նույնպես կարևորագույն քննարկման առարկա պիտի դառնան Անվտանգության խորհրդում, կառավարությունում, Արտաքին գործերի նախարարությունում, և սրա հետ կապված հարցեր նույնպես մենք կքննարկենք այսօրվա նիստում»,–նշել է Փաշինյանը:

Թուրքիայի պատճառով. Հունաստանի վարչապետն ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Վարչապետն ընդգծել է` ամենակարևոր արձանագրումը, որ մենք պիտի անենք, հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է սպասարկել անվտանգային իր մարտահրավերները:

«Մենք պիտի խնդիր դնենք մեր առաջ՝ անվտանգային միջավայրի կառավարելիության մակարդակն ամեն շաբաթվա, ամեն ամսվա, ամեն տարվա հետ ավելի բարձրացնելու ուղղությամբ: Եվ Անվտանգության խորհուրդը հենց այն աշխատանքային ձևաչափն է, որտեղ այս կարգի հարցերը պետք է քննարկվեն և լուծումներ ստանան»,–հավելել է նա:

ԱԽ նիստի օրակարգում են անվտանգային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:

Լրահոս
0