17:59 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
212 0 0

Գագիկ Ծառուկյանի խոսքով`պետությունն է որոշում կայացրել և արգելել մարդկանց աշխատել, ուստի պարտավոր է հոգալ նրանց խնդիրները։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանի առաջիկա նստաշրջանին ընդառաջ հանդիպումների շարք է սկսում կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ: Տեղեկությունը Ծառուկյանը գրել է Facebook-ի իր էջում և տեսանյութ հրապարակել։


«Ես հանձնարարել էի կարճ ժամանակահատվածում հանդիպեք ժողովրդի հետ, լսեք նրանց հուզող հարցերը: Ես պատրաստ եմ այդ հարցերին պատասխանելու, լիարժեք այն, ինչ մեր ծրագրում է: Սեպտեմբերին ԱԺ առաջին նիստն է լինելու, որ այդ խնդիրները մենք բարձրաձայնելու ենք: Այսօր խնդիր չկա, որ լուծում չունենա, միայն հարկավոր է տիրապետել խնդիրներին և դրանց լուծումները տալ՝ ըստ մեր պետության հնարավորությունների»,– ասել է Ծառուկյանը:

Նրա խոսքով` քանի որ արտակարգ դրության պայմաններում շատերը չեն աշխատում և չեն կարողանում ուսանողների վարձը վճարել, պետությունը պետք է քայլ կատարի, սուբսիդավորի։ Նա առաջարկում է բյուջեում կապիտալ շինարարության համար նախատեսված 300 մլրդ դրամից գումար հատկացնել ժողովրդին, քանի որ մինչ օրս շինարարության համար ընդամենը 12 մլրդն է ծախսվել:
«Կորոնավիրուսից հետո պետք է ամեն ամիս մարդկանց տան իրենց աշխատավարձի գոնե 75 տոկոսի չափով աջակցություն, ոչ թե միայն մեկ անգամ 60 հազար դրամ: Որովհետև պետությունն է որոշում կայացրել և արգելել մարդկանց աշխատել: Օրավարձով աշխատողներին էլ պետք է տային 60 հազար դրամ, այնքան ժամանակ, մինչև արտակարգ իրավիճակը կվերանար։ Բյուջեի գումարն օդից չի գալիս, դա ժողովրդինն է, որը ճիշտ նպատակին պետք է ծառայի»,-ասաց նա:

Գագիկ Ծառուկյանի պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել

Ծառուկյանը նշել է, որ իրենց երիտասարդական կառույցի հարցումները պարզել են՝ հասարակության 90 տոկոսը դեմ է կրթական փոփոխություններին:

«Մենք հայ քրիստոնյա ազգ ենք, դա մեր մեծությունն է: Ժողովրդի 90-95 տոկոսի համար այդ ծրագիրն անընդունելի է: Մենք ստորագրություն էլ ենք հավաքելու, մեծ հանրահավաք էլ ենք կազմակերպելու: Ով չի ուզում, որ եկեղեցու դասընթացները հանվեն, սեռական դասընթացներ անցկացվեն, հայ գրականությունը հանվի, հայոց պատմությունը հանվի, մենք դա չենք կարող թույլ տալ: Ինչքան դեպքեր եմ լսել, որ մարդիկ դրսից իրենց գործը թողնում, գալիս են, որ իրենց երեխան Հայաստանում դաստիարակություն ստանա մեր դիրքով, ադաթով, ավանդույթով: Մենք դա պահպանելու ենք, թող մտածեն՝ մենք հետամնաց ենք: Հայաստանը դրան չի գնա, ժողովուրդը դա թույլ չի տա»:

 

Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության ժամանակ սկանդալային միջադեպ է տեղի ունեցել. «Ժողովուրդ»

ԲՀԿ առաջնորդը խոստացել է բարձրացնել նաև բուհերի ընդունելության քննություններին բարձր գնահատականներ ստացած և դուրս մնացած ուսանողների հարցը:

Հիշեցնենք`ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Հունիսի 30-ին պարզվեց, որ Ծառուկյանը կորոնավիրուսով է վարակվել։ Վերջին դատական նիստերին նա չի ներկայացել։

Ըստ թեմայի

Գագիկ Ծառուկյանը զանգել է կաթողիկոս Արամ Առաջինին
Հայտնի է` երբ կկայանա Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը
Գագիկ Ծառուկյանի բացակայությունը չի խանգարի. ե՞րբ կլինի կալանքի մասին որոշումը
Գագիկ Ծառուկյանի գործով բողոքների քննությունը հետաձգվեց
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), բյուջե, Կոտայք, Հայաստան, Գագիկ Ծառուկյան

Գլխավոր թեմաներ