18:25 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Պայթյուն և հրդեհ «Պռոշյանի կոնյակի գործարան»–ի Արմավիրի մասնաճյուղում (10)
278 0 0

Արմավիրում գրանցված զանգվածային թունավորման հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել 23 քաղաքացի, նրանցից 10-ը մահացել են, 4-ի վիճակը գնահատվում է ծանր:

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հրապարակել սեպտեմբերի 1-ին Արմավիրի մարզում անհայտ ծագման խմիչքից թունավորվածների և մահացածների վերաբերյալ:

Ըստ գերատեսչության մամուլի ծառայության՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 10:00-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 31-ին

ժամը 21։30-ից մինչև սեպտեմբերի 1-ը ժամը 07։50-ը էկզոգեն (մեթիլ սպիրտ) թունավորման նախանշաններով տարբեր հիվանդանոցային համալիրներ են հոսպիտալացվել 11 քաղաքացի՝ Գագիկ Ն.-ն (61 տարեկան), Ռուբիկ Զ.-ն (69 տարեկան․), Գագիկ Ս.-ն (53 տարեկան), Մովսես Հ.-ն (58 տարեկան), Ալեքսան Ա.-ն (54 տարեկան), Ռաֆիկ Բ.-ն (55 տարեկան), Անուշավան Գ.-ն (58 տարեկան), Ստեփան Գ.-ն (52 տարեկան), Համլետ Ա.-ն (49 տարեկան․), Կարեն Գ.-ն (55 տարեկան), Մաթևոս Ս.-ն (69 տարեկան)։

«Նախնական տեղեկություններով՝ Գագիկ Ն.-ն, Գագիկ Ս.-ն, Մովսես Հ.-ն, Ալեքսան Ա.-ն, Ռաֆիկ Բ.-ն և Համլետ Ա.-ն մահացել են, իսկ Ռուբիկ Զ.-ն, Անուշավան Գ.-ն, Կարեն Գ.-ն,  Մաթևոս Ս.-ն, Ստեփան Գ.-ն տեղափոխվել են Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ և «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են ծանր»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Արմավիրի մարզում ու Երևանում ալկոհոլից 23 մարդ է թունավորվել. նոր տվյալներ

Նույն օրը, ժամը 17:10-ին տեղեկություն է ստացվել, որ մեթիլ սպիրտի թունավորման նախանշաններով Արմավիրի ԲԿ են հոսպիտալացվել նաև Հրանտ Հ.-ն (59 տարեկան), Ժորա Պ․-ն (59 տարեկան), Վարուժան Մ․-ն (30 տարեկան), Նադեժդա Պ․-ն (62 տարեկան) և Համազասպ Պ․-ն (69 տարեկան), որոնք տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ։

Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել էր, որ 11 մահացածներից մեկի մահվան պատճառը այլ է եղել։

Մեթիլ սպիրտի թունավորման նախանշաններով Արմավիրի ԲԿ-ից Երևանի «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Կոստան Ս․-ն (44 տարեկան) և Հակոբ Հ․-ն (30 տարեկան)։

Այսպիսով՝ ընդհանուր առմամբ Արմավիրում գրանցված զանգվածային թունավորման հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել 23 քաղաքացի, նրանցից 10-ը մահացել են, 4-ի վիճակը գնահատվում է ծանր:

11 մարդու մահվան պատճառը տեխնիկական ծագման սպի՞րտն է. մանրամասներ, լուսանկարներ

 

թեմա:
Պայթյուն և հրդեհ «Պռոշյանի կոնյակի գործարան»–ի Արմավիրի մասնաճյուղում (10)
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), թունավորում, խմիչք, Արմավիրի մարզ, Հայաստան

Գլխավոր թեմաներ