11:40 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Թունավորում Արմավիրում (15)
684 0 0

Արմավիրում ալկոհոլային թունավորումից արդեն իսկ 11 անձ է մահացել, ևս երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Կյանքին վտանգ սպառնացող նման թունավորում լինում է տեխնիկական ծագման` մեթիլ սպիրտի օգտագործման հետևանքով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Հարություն Զուռնաչյանը` անդրադառնալով Արմավիրում տեղի ունեցած դեպքին, որի հետևանքով 11 մարդ է մահացել։

«Մեթիլ սպիրտն ունի ազդեցության բարձր վտանգ։ Երեկ «Արմավիրի» ԲԿ տեղափոխված երկրորդ դեպքից հետո արագ կողմնորոշվեցինք, որ «ալկոհոլային ինտոքսիկացիա» է` անհայտ ծագման ոգելից խմիչքի օգտագործման հետևանքով։ Հիվանդներին տեղափոխեցինք երևանյան ԲԿ–ներ»,–ասաց Զուռնաչյանը։

Նրա խոսքով` այս պահին «Արմենիա» հանրապետական ԲԿ տեղափոխված երկու պացիենտների վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։

ՀՀ Արմավիրի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հարությունյանն էլ հայտնեց, որ մասսայական միջոցառում չի եղել, ուղղակի տարբեր խմբեր նույն մարդուց օղի են գնել։

Սննդի անվտանգության տեսչական մարմիննն իր հերթին դեպքի առնչությամբ հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ այս պահի դրությամբ բռնագրավվել է չիրացված ոգելից խմիչքի խմբաքանակ, քայլեր են արվում նաև քաղաքացիների կողմից ձեռք բերված խմբաքանակները հայտնաբերելու և բռնագրավելու ուղղությամբ: Ըստ նախնական վարկածի և թունավորման ախտանիշների` խոսքը գնում է մեթիլ սպիրտից թունավորման մասին:

1 / 3
Սննդի անվտանգության տեսչական մարմնի հրապարակած լուսանկարներից

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ ևս մեկ տուժած «Հերացի» թիվ 1 կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է։

Քննչական կոմիտեն էլ տեղեկացրել էր, որ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970թ.: Օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվում՝ քաղաքացիների կողմից ձեռք բերված ևս 30 լիտր ալկոհոլային խմիչքը հայտնաբերելու, ինչպես նաև՝ բոլոր գնորդների ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Արմավիրում թունավորվել են անհայտ ծագման խմիչքից. 2 մարդ մահացել են, 3-ը՝ հոսպիտալացվել

թեմա:
Թունավորում Արմավիրում (15)

Ըստ թեմայի

«Էկլերից տուժածները». հիվանդանոցում դեռ 15 անձ է բուժում ստանում թունավորման դեմ
Բեյրութում պայթած քիմիական նյութը քաղցկեղածին չէ. ո՞ր դեպքում այն կարող է վտանգավոր լինել
Վարչապետի խոսնակն անդրադարձել է Խաշթառակի դեպքին
թեգերը:
Արմավիրի մարզ, Արմավիր, թունավորում, Մահ, սպիրտ

Գլխավոր թեմաներ