23:33 23 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.42
  • GBP618.13
  • EUR568.62
  • RUB6.36
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
74 0 0

ՀՀ քննչական կոմիտեում Երևանի 10 բնակչի մահվան, ինչպես նաև 2 բնակչի կուրանալու դեպքերի հանգամանքները պարզելու համար քրեական գործեր են հարուցվել։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություններում քննություն է տարվում՝ պարզելու ալկոհոլային թունավորման հետևանքով Երևանի 10 բնակչի մահվան, ինչպես նաև 2 բնակչի կուրանալու դեպքերի հանգամանքները: Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Մասնավորապես, Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվում է 5 քրեական գործ՝ ալկոհոլային թունավորման հետևանքով 5 անձի մահվան դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և մեկ քրեական գործ՝ մեկ անձի կուրանալու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը):

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվում է 4 քրեական գործ՝ 4 անձի մահվան, և մեկ քրեական գործ՝ մեկ անձի կուրանալու դեպքի առթիվ:

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 1 անձի մահվան դեպքի առթիվ քննվում է մեկ քրեական գործ։

Հիշեցնենք` օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք, որից 20-ը մահվան ելքով: Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 8-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով։

Թունավորվածներից 1-ը շարունակում է բուժում ստանալ Էրեբունի ԲԿ-ում: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:

Արմավիրում օղուց մահացածների թիվն ավելացել է. կան նաև կուրացածներ

Առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 1-ին հայտարարեց, որ Արմավիրում ալկոհոլային թունավորման հետևանքով 9 մարդ է մահացել։ Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց` ձերբակալվել է Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանը` անվտանգության պահանջներին չհամապատասխանող օղի վաճառելու համար։ Քննչական կոմիտեն հորդորում էր, որ բոլոր նրանք, ովքեր օղի են գնել Հովսեփյանից չխմեն այն։

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան այցելել էր Արմավիր` Աշոտ Հովսեփյանի բնակության վայր` դեպքի առնչությամբ մանրամասներ իմանալու։ Նրա հարևաններն ասում էին, որ Աշոտը հանուն շահի օղու մեջ ոչ պիտանի սպիրտ չէր կիրառի և, ամենայն հավանականությամբ, նրա «գլխին սարքել են»։

Ըստ թեմայի

«Մահացու օղուց» ևս 200 լիտր է հայտնաբերվել Արմավիրում. տեսանյութ
Մեթիլ սպիրտի տոկոսը գերազանցվել է. ավարտվել է «թունավոր» օղու փորձաքննությունը
«Աշոտի գլխին սարքել են». ո՞վ է «թունավոր» օղու համար ձերբակալված տղամարդը
«Թունավոր» օղու դեպքով մեղադրյալը կալանավորվեց. երրորդ թեստի պատասխանը բացասական էր
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, Մահ, Քրեական գործ, թունավորում, Երևան, օղի

Գլխավոր թեմաներ