09:08 26 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
206320

Պատգամավորը հույս ունի, որ առաջիկայում Տավուշի մարզի բոլոր հողամասերը լիարժեք կմշակվեն:

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանը, պատմել է Տավուշի մարզի սահամանապահ Դովեղ գյուղում պոմպակայանի վերագործարկման աշխատանքների մասին: Փաշինյանի խոսքով՝ պոմպակայանի վերագործարկման արդյունքում առվակի ջուրն էլ չի հոսի Ադրբեջան։

Ըստ պատգամավորի`գյուղի՝ 42 հա տնամերձ հողամասերից մոտ 5 հա-ն ոռոգվում է ինքնահոս եղանակով։ Գյուղում առկա է ոռոգման ներքին ցանց, սակայն ջրի սակավության պատճառով 37 հա տնամերձ հողամասերից մշակվում է մոտ 10%-ը։ Նշված տարածքները լիարժեք մշակելու համար անհրաժեշտ էր վերագործարկել «Նոյեմբերյան» ՋՕ-ի ենթակայության տակ գտնվող գյուղի պոմպակայանը:

Ճագարաբուծություն գնդացիրների տակ. սահմանամերձ Այգեպարում խոշոր արտադրություն են հիմնում

«Աշխատանքները դեռ ընթանում են, մնում են վերջին շտրիխները: Շուտով ավարտին կհասնենք, որից հետո մինչև մեր ժողովուրդը լիարժեք չօգտվի, ջուր չի հոսի դեպի Ադրբեջան»,–նշել է Փաշինյանը:

Պատգամավորը հույս ունի, որ գյուղացիներն այժմ կկարողանան, և կցանկանան մշակել տնամերձ հողատարածքներն ամբողջությամբ:

Նաև «Սիրահարների փողոց». ադրբեջանական հրետակոծությունից հետո Այգեպարը գունազարդել են

Ըստ թեմայի

Լավ աշխատավարձով գործ կա. Տավուշի ճանապարհների ու տների շինարարներն աշխատողներ են փնտրում
Տավուշում ծեծված երեխաներից մեկին էլ են Երևան բերել. փոքրիկը որոշ չափով գիտակցություն ունի
Տավուշում ծեծված երեխաների 5 քույր–եղբայրները թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց
Տավուշյան գործողություններ. ինչ հաղթաթուղթ է տվել դիվանագետներին մեր զինուժը
թեգերը:
Պատգամավոր, Ադրբեջան, Հայաստան, ջուր, սահմանամերձ գյուղեր, Տավուշ

Գլխավոր թեմաներ