23:13 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
179 0 0

Տանկիստները զինծառայողների և հյուրերի համար «տանկային բալետ» են ցուցադրել, երաժշտության ուղեկցությամբ Т-72Б տանկերով կատարել «ծրար», «վալս», «կադրիլ» և «տանկային դուետ» կոմպոզիցիաները։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik․ Հարավային ռազմական շրջանի հայկական ռազմակայանում, «Պատրիոտ» ռազմահայրենասիրական համալիրի մասնաճյուղում, նշել են Տանկիստի օրը։

Ինչպես հաղորդում է ՀՌՇ-ի մամուլի ծառայությունը, «Պոլիգոն» զինվորական ավանի տարածքում՝ «Տանկիստ զինվորներին» հուշահամալիրում, տեղի է ունեցել տոնական հանրահավաք՝ ռազմակայանի հրամանատարության, տանկիստ-զինծառայողների, դպրոցականների և պատանի բանակայինների մասնակցությամբ:

Զինծառայողները ծաղկեպսակներ և ծաղիկներ են խոնարհել Տ-34 տանկ-հուշարձանի և Խորհրդային միության 10 հերոսների կիսանդրիների մոտ:

Տանկիստները զինծառայողների և հյուրերի համար «տանկային բալետ» են ցուցադրել, երաժշտության ուղեկցությամբ Т-72Б տանկերով կատարելով «ծրար», «վալս», «կադրիլ» և «տանկային դուետ» կոմպոզիցիաները։

«Բանակ–2020» և սպառազինություն. Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունենալու

«Այսօր տանկիստ զինվորները նշում են իրենց մասնագիտական տոնը՝ Տանկիստի օրը։ Այն ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ հակառակորդի ջախջախման ժամանակ մեքենայացված և զրահատանկային զորքերի մեծ վաստակը և խաղաղ օրերին նրանց աշխատանքը նշանավորելու համար։ Մենք անկեղծորեն հպարտանում ենք, որ մեր միավորման տարածքում տեղադրված են Т-34 տանկի հուշարձանը և 10 կիսանդրի՝ նվիրված Խորհրդային Միության հերոսներին, որոնք 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ընթացքում 1-ին տանկային բանակի 16-րդ առանձին տանկային գնդի կազմում մարտերով հասել են Բեռլին»- ասել է միավորման հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը։

Նա բոլոր տանկիստներին մաղթել է, ամուր զրահ, հուսալի թիկունք, երկաթյա առողջությունը։

Անսպասելի ստուգումներ ռուսական զորքերում. տանկերը ջուրն են սուզվել. տեսանյութ

Տանկիստների և հրավիրված հյուրերի համար տոնական ծրագրով հանդես են եկել պատանի բանակայինները, միավորման գեղարվեստական և պարային խմբերը։ Զորամիավորման հրամանատարությունը տանկային ստորաբաժանումների աչքի ընկած զինծառայողներին պարգևատրել է պատվոգրերով, «շնորհակալական նամակներով» և վիմպելներով, իսկ հյուրերին զինվորական շիլա հյուրասիրել:

Ըստ թեմայի

Հայկական ստորաբաժանումները հակառակորդի տանկ են խոցել. տեսանյութ
«Տանկային բիաթլոն-2019». ինչպես համատեղել անհամատեղելին` տանկեր, հրաձգություն և դուդուկ
Հայկական թիմի ելույթը «Ալաբինո» զորավարժարանում. «Տանկային բիաթլոնը» շարունակվում է
Ինչպես են հայ տանկիստները հաղթահարում դժվարություններն ու ծածանում եռագույնը. տեսանյութ
թեգերը:
զինծառայող, ռուս, Հայաստան, տանկ

Գլխավոր թեմաներ