23:35 25 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
634 0 0

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կոշտ պատասխան է տվել Նիկոլ Փաշինյանին`շրջանառվող բռնաբարության թեմայով։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն Facebook-ի իր էջում նոր գրառում է արել։

«Կարծում եմ` ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»,–գրվել է Ծառուկյանը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել ու իր համաձայնությունը հայտնել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի` «այլևս եկեղեցիների տարածքում սեռական բռնություն չի լինի» մտքին։

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանի համակարգած ոլորտներում առկա դժգոհությունների պատճառով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը երեկ` սեպտեմբերի 16–ին, Ազգային ժողովում հարցապնդում է ներկայացրել նախարարի հրաժարականի պահանջով։

Իր ելույթի ժամանակ նախարար Հարությունյանն ասաց, որ կրթական չափորոշիչների շնորհիվ մի խումբ կոտայքցիներ ապագայում կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն։ Այս հայտարարությանն ընդդիմադիր պատգամավորներն արձագանքեցին սեղաններին թմբկահարելով` սուլելով ու տեղից նախարարին ուղղված ռեպլիկներով։

Նշենք, որ 1979թ-ի մեղադրական դատավճռով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեղադրվել է ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 112.1 և 144 հոդվածներով նախատեսված արարքների համար, այն է՝ բռնաբարություն և կողոպուտ:

Արայիկ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել. ԱԺ–ն անվստահություն չհայտնեց

Քրեական գործի նյութերն այս տարվա հունիսի 8-ին հրապարակվել է նաև ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվական կայքում:

Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն այս հրապարակման մեջ միտում էր տեսել: Տոնոյանի խոսքով՝ ավելի քան չորս տասնամյակ առաջ սարքած դատական գործն արխիվներից հանում ու տարածում են՝ առանց հիշատակելու, որ այդ գործով վաղուց արդեն մարդու անմեղությունն ապացուցող դատավճիռ է կայացվել:

Ըստ թեմայի

«Աննախադեպ ցինիզմ». ԲՀԿ–ն խոստանում է Արայիկ Հարությունյանին իրավական գնահատական տալ
«ՀՀ –ում դժվար է մարդ գտնել, որը կսատարի Արայիկ Հարությունյանին». ինչպես անցավ ՀԵՄ երթը
Մի քանի րոպե` լրատվամիջոցների հետ Արայիկ Հարությունյանի «ջերմ» շփումից. տեսանյութ
թեգերը:
Բռնաբարություն, Նիկոլ Փաշինյան, Գագիկ Ծառուկյան

Գլխավոր թեմաներ