16:26 31 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (385)
785 0 0

Փոխարենն Ադրբեջանն է ուժեր կուտակում սահմանի երկայնքով։ Ստեփանյանը վստահեցնում է՝ հակառակորդի որևէ շարժ աննկատ չի մնում:

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե, իբր, հայկական կողմը ուժեր է կուտակում սահմանի երկայնքով և նախապատրաստվում է գործողությունների, իրականությանը չեն համապատասխանում: Sputnik Արմենիայի հետ զրույցում ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը հերքեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Նման ապակառուցողական հատարարություններն ակնհայտ ապակայունացման միտում ունեն: ՀՀ ԶՈւ-ն զբաղված է ամենօրյա պատրաստությամբ և լրացուցիչ որևէ գործողություններ չի կատարում»,- նշեց Ստեփանյանը՝ հավելելով, որ փոխարենը Ադրբեջանն է ուժեր կուտակում սահմանի երկայնքով, ինչին ՀՀ ԶՈւ-ն հետևում է հնարավոր բոլոր միջոցներով:

Ստեփանյանը վստահեցնում է՝ հակառակորդի որևէ շարժ աննկատ չի մնում:

Հիշեցնենք՝ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարի հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, թե ըստ Բաքվի ունեցած հետախուզական տվյալների՝ հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի Հանրապետությունը զորքեր է կուտակում։

Ինչո՞ւ էր Ադրբեջանը «խառնել» Փաշինյանին ու Լավրովին

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (385)

Ըստ թեմայի

Զգուշացեք. ադրբեջանցիները խուճապ տարածող հաղորդագրություններ են ուղարկում
ՀԴՄ կտրոնները` Ադրբեջանի շահերի պաշտպան. զբոսաշրջիկները կօգնե՞ն հետ բերել Ղարաբաղը
Ալիևի հայտարարությունը հուզական էր. Զոհրաբ Մնացականյանը` ղարաբաղյան գործընթացի մասին
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), զորք, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ