03:55 25 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020 (143)
121420

Պայթյունի ձայները լսվել էին Աբովյան քաղաքում և մի շարք այլ բնակավայրերում։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նշենք, որ րոպեներ առաջ համացանցում տեղեկություններ տարածվեցին, թե պայթյունի ձայներ են լսվել Աբովյան քաղաքում և մի շարք այլ բնակավայրերում։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քաղաքացիներին հանգստացրեց` նշելով, որ հակաօդային պաշտպանության ուժերն աշխատում են այս պահին։

Դրանից րոպեներ առաջ հակառակորդը հրետանի էր կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա։

Հրետակոծության հետևանքով զոհվել էր 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել էին տարբեր աստիճանի վիրավորվում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1280 զոհ ունի, 2700 վիրավոր։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 90 ԱԹՍ–ից, 12 ուղղաթիռից, 181 զրահատեխնիկայից, 4 ինքնաթիռից, 2 «Սմերչից» և 3 «ՏՕՍ» համակարգից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020 (143)

Ըստ թեմայի

«Նորից ԱԹՍ զգետնեցինք»․ Արծրուն Հովհաննիսյանը լավ լուր է հայտնել
Ապրիլյան պատերազմի համեմատ` ԱԹՍ–ների խոցելիությունը շուրջ 10 անգամ ավել է. Օհանյան
Ինչպես են մերոնք վարպետորեն խոցում ադրբեջանական հերթական ԱԹՍ–ն. տեսանյութ
թեգերը:
Արցախ, Հայաստան, անօդաչու թռչող սարք, Հակաօդային պաշտպանություն (ՀՕՊ), Կոտայք

Գլխավոր թեմաներ