15:34 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020 (143)
376 0 0

Անվտանգության խորհրդի նիստին մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետության նախագահն ու Ազգային ժողովի նախագահը։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Տեղեկությունը հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։

Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստի ընթացքում քննարկվել են գործողություններն ու հետագա քայլերը ադրբեջանաթուրքական ահաբեկչական ագրեսիային դիմագրելու ուղղությամբ:

Внеочередное заседание Совета Безопасности Армении (14 октября 2020). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA
Անվտանգության խորհրդի նիստ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020 (143)

Ըստ թեմայի

Ինչու է բացառված Թուրքիայի առաջարկը` բանակցությունների քառակողմ ձևաչափ ստեղծելու մասին
Եվրոպացիները կդառնան Թուրքիայի գերին. Արմեն Սարգսյանը` Էրդողանի նպատակների մասին
Ադրբեջանը հարվածում է Մարտակերտին. տեսանյութ, որը նկարահանվել է գնդակոծության պահին

Գլխավոր թեմաներ