17:09 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Խաղաղապահներն Արցախում (59)
58510

Բեռնաթափումից, զննումից ու տեխնիկայի նախապատրաստումից հետո ստորաբաժանումները կմեկնեն կենտրոնացման վայր՝ Գորիս։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի 2 Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռներ Երևան են տեղափոխել զրահատեխնիկա ու խաղաղապահ բրիգադի անձնակազմ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։

«Օդանավերը տեղափոխել են 10 БТР-82А զրահամեքենա, նյութատեխնիկական ապահովման միջոցներ, ինչպես նաև խաղաղապահ ստորաբաժանման մոտ 30 զինծառայող»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Բեռնաթափումից, զննումից ու տեխնիկայի նախապատրաստումից հետո ստորաբաժանումները 300 կիլոմետրանոց երթով կհասնեն կենտրոնացման վայր՝ Գորիս։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով, որը կապահովի տարածաշրջանի կապը Հայաստանի հետ, կարգուկանոն պահպանելու համար Ռուսաստանը 1960 զինծառայող է ուղարկում: Նրանք ապահովված կլինեն հրաձգային զենքով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով։

Արցախում ու արցախա-ադրբեջանական շփման գծում ռուս խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ կետն ընդգրկված էր նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ։

Ռուսաստանը մեկ օրում 170 խաղաղապահներով 20 ինքնաթիռ է ուղարկել Ղարաբաղ

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

թեմա:
Խաղաղապահներն Արցախում (59)

Ըստ թեմայի

Ռուսաստանի օդուժի ուղղաթիռներն ուղեկցում են ԼՂ ուղևորվող ռուս խաղաղապահների շարասյանը
Բերձորի խանութում սուրճն անվճար են տալիս կանխիկ փող չունեցող ռուս խաղաղապահին․ տեսանյութ
Խաղաղապահները Ղարաբաղում արդեն պարեկային ծառայություն են իրականացնում 2 ուղղությամբ
թեգերը:
խաղաղապահ, Ռուսաստան, Արցախ

Գլխավոր թեմաներ