15:21 03 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD509.14
  • GBP679.29
  • EUR613.77
  • RUB6.73
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Խաղաղապահներն Արցախում (62)
250 0 0

Հայաստան տեղափոխված նյութական միջոցները, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան արդեն իջեցվել են ինքնաթիռներից։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Ռուսական ռազմատրանսպորտային ավիացիայի 18 Իլ-76 ինքնաթիռներն ու երկու Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռները Երևան են տեղափոխել խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների զրահատեխնիկան ու անձնակազմին։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ինքնաթիռները` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողության անցկացմանը մասնակցելու նպատակով Հայաստան ուղարկված 15-րդ խաղաղապահ բրիգադի տեխնիկայով և անձնակազմով, վայրէջք են կատարել Երևան քաղաքում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ռուս զինծառայողներն արդեն բեռնաթափել են ինքնաթիռները։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

 

թեմա:
Խաղաղապահներն Արցախում (62)

Ըստ թեմայի

Ավելի քան 1100 խաղաղապահ արդեն տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում. Շոյգու
Ռուսական խաղաղապահ կորպուսի հրամանատարն ու Արցախի նախագահը հարցեր են քննարկել
Երևան է ժամանել ռուս խաղաղապահների 2 ինքնաթիռ. տեսանյութ
թեգերը:
խաղաղապահ, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ