23:12 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
372 0 0

Նախարարը ծանոթացել է սահմանի տվյալ ուղղությամբ առկա մարտավարական իրադրությանը` ըստ կատարված բնագծերի փոփոխության։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է 2-րդ բանակային զորամիավորում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Министр обороны Давид Тоноян посетил одну из воинских частей (17 ноября 2020). Армения
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է 2-րդ բանակային զորամիավորում

Նախարարը հետևել է զորքի վերախմբավորման, տեղափոխման և վերաբաշխման աշխատանքներին, ինչպես նաև սահմանի տվյալ ուղղությամբ առկա մարտավարական իրադրությանը` ըստ կատարված բնագծերի փոփոխության։

Министр обороны Давид Тоноян посетил одну из воинских частей (17 ноября 2020). Армения
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է 2-րդ բանակային զորամիավորում

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1505 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ թեմայի

Դավիթ Տոնոյանն ընդունել է ռուս խաղաղապահների հրամանատարին. լուսանկարներ
Իսրայելական և թուրքական ԱԹՍ–ները նույնը չեն. ՊՆ–ն մեկնաբանել է Տոնոյանի մասին տեսանյութը
Դավիթ Տոնոյանը ներկայացրել է անհետ կորածների որոնողական աշխատանքների մանրամասները
թեգերը:
Զինված ուժեր, Զինվոր, Բանակ, Դավիթ Տոնոյան

Գլխավոր թեմաներ