00:15 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
559 0 0

Աշխատանքի և սոցիալական հարցերի նոր նախարարը կնշանակվի շուտով. Sputnik Արմենիայի հետ զրույցում նա հաստատեց իր նշանակման մասին լուրը։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կազատվի պաշտոնից։ Sputnik Արմենիային հայտնի է, որ նրան փոխարինելու է ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։

Նա մեզ հետ զրույցում հայտնեց` իրեն առաջարկ եղել է զբաղեցնելու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը։

«Առաջարկին համաձայնել եմ»,–ասաց Առաքելյանը։

Հարցին, թե ե՞րբ կլինի նշանակումը, Առաքելյանը պատասխանեց` շուտով։

Месроп Аракелян
Մեսրոպ Առաքելյան

Մեսրոպ Առաքելյանը սովորել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում,  տնտեսագիտության թեկնածու է։

2008թ–ին Ռուսաստանի ժողովրդական տնտեսության ակադեմիա «Բանկի ակտիվների և պասիվների կառավարում» թեմայով դասընթացներ է անցել։

2004-13 թթ. աշխատել է «ՎՏԲ-Հայաստան բանկում», 2013-ից «Արդշինինվեստբանկում» է աշխատում` որպես ռիսկերի կառավարման տնօրենի տեղակալ և վարկային ռիսկի կառավարման վարչության պետ։ Ունի բանկի գործադիր տնօրենի որակավորում:

2008թ.-ից դասավանդում է Երևանի պետական համալսարանում։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել։ Կարճ ժամանակ անց ԱԳՆ խոսնակը հայտնեց, որ Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և հրապարակեց նրա ձեռագիր դիմումը։

Իսկ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարականի դիմում ներկայացրեց նոյեմբերի 17–ին։

Վերջին օրերին իրենց պաշտոններից հեռացել են նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Աշոտ Ղուլյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության փոխնախարար Իրինա Ղափլանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը։

Նշենք, որ պաշտոնյաների ու պատգամավորների հրաժարականները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունից հետո։

Ըստ թեմայի

Փաշինյանի քաղաքական հաշվարկը․ ո՞վ է պետք Հայաստանին
Կադրային փոփոխություններ կլինեն. նախարարների ինչ անուններ են շրջանառվում. «Հրապարակ»
Հակոբ Արշակյանը պաշտոնանկ կարվի հայկական ԱԹՍ–ի պատճառով. «Հրապարակ»
թեգերը:
պաշտոն, Մեսրոպ Առաքելյան, Հայաստան, Նախարար, Զարուհի Բաթոյան

Գլխավոր թեմաներ