09:25 21 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.19
  • GBP711.08
  • EUR629.57
  • RUB7.08
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
98 0 0

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահն ազատության մեջ կմնա, քանի որ դատարանը մերժել է նրան կալանավորելու միջնորդությունը։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել։

«Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 2-րդ մասի 1-ին կետով և 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով»,–նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Իսագուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, որը մերժվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Ի դեպ, դատական տեղեկատվական համակարգից էլ հայտնի դարձավ, որ ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը դատի է տվել Գառնիկ Իսագուլյանին։ Մակունցը պահանջում է պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը հատուցել։

Հիշեցնենք` Իսագուլյանն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանում հեղափոխությունը կատարվել է բացառապես ադրբեջանական փողերով։ Ըստ նրա` այդ գումարները Վրաստանում ԱՄՆ դեսպանատնից Հայաստան են ներկրել հիմնականում Արմեն Գրիգորյանը, որն այժմ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է, Լիլիթ Մակունցը, որն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա կինը՝ Աննա Հակոբյանը։ Իսագուլյանն ասել էր նաև, որ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի մասին Փաշինյանն իմացել է դրա մեկնարկից 1.5 ամիս առաջ։

Ըստ թեմայի

«Ազգային անվտանգության» ղեկավար Գառնիկ Իսագուլյանի հայտարարություններով կզբաղվի ԱԱԾ–ն
Գառնիկ Իսագուլյանը ձերբակալվել է
թեգերը:
Լիլիթ Մակունց, Գառնիկ Իսագուլյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ